Իշխանությունների «բախտը»

Լուրեր

30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Բոլորը

2020 թվականի հունվարի 10-ին անդրադարձել էի նրան, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները բողոքում են իրենց բախտից և փորձել պարզաբանել, որ պետական քաղաքականությունը բախտի վրա չի կառուցվում: Այսօր ֆեյսբուքյան էջիս հայտնվեց լրատվական ծառայություններից մեկի գովազդը, որի հղումով դիտեցի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի՝ 2021թ. մարտի 26-ով թվագրված հարցազրույցը, որտեղ հերթական բարձրաստիճան պաշտոնյան բողոքում էր իրենց սև բախտից: Պատգամավորը հայտարարում է, որ «եթե մեր բախտը բերեր, համաճարակը չլիներ, և ապա նաև պատերազմը չլիներ, ես կարծում եմ՝ լուրջ հաջողությունների հասած կլինեինք»:

Հերթական անգամ առիթ են տալիս ասելու՝

Պարոնայք և տիկնայք իշխանավորներ,

Պետական քաղաքականությունը բախտի վրա չի կառուցվում:

Պետական քաղաքականությունը կառուցվում է ստեղծված իրավիճակի և այդ իրավիճակին հասցրած զարգացումների վերաբերյալ տվյալները և տեղեկատվությունը վերլուծելու, ապագայի տեսլականը և նպատակները ձևավորելու, այդ նպատակներին հասնելուն ուղղված ծրագրեր (համապատասխան ֆինանսական հիմնավորումներով) և այդ ծրագրերի կառավարման ընթացակարգերը մշակելու, այդ ծրագրերի իրականացման համար կոնկրետ պատասխանատուներ նշանակելու և վերջիններիս անհրաժեշտ լիազորությունների շրջանակը սահմանելու, այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ վճռական գործողությունների կատարում պահանջելու, այդ ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողական և վերահսկողական մեխանիզմներ ձևավորելու, ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ պարբերական և վերջնական բովանդակային ու ֆինանսական հաշվետվությունների հրապարակում պահանջելու, այդ հաշվետվությունները վերլուծելու, անհրաժեշտության դեպքում՝ հաշվետվությունների տվյալների հիման վրա ծրագրերում ճշգրտումներ կատարելու եղանակով:

Սա հսկայական աշխատանք է պահանջում, որը բախտի բերմամբ չի լինում, և այն, որ կառավարությունը վատ է աշխատում, նշել եմ դեռևս 2019թ. մարտի 18-ին: Վերջին 2.5-3 տարիներին իշխանությունը չի կատարել վերը նշված ամբողջ աշխատանքը:

Պարոնայք և տիկնայք իշխանավորներ,

Հայաստանի Հանրապետության վերջին բոլոր ձախողումների պատճառն այն է, որ ձեր ամբողջ գործունեությունը կառուցված է «բախտ» բերելու, այլ ո՛չ աշխատելու վրա: Ձեր բացարձակ մեծամասնությունն արդյունքի հասնելու համար ոչինչ չի արել և հույսը դրել է բախտի վրա: Ցանկացած մարդ կարող է բախտի վրա հույս դնել:

Թումանյանի Անուշն էլ էր բողոքում իր բախտից.

Ա՜խ, չէ՛, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ.

Ես երբե՜ք, երբե՜ք բախտ չեմ ունեցել…

Ես միշտ էլ էսպես անբախտ կլինեմ.

Մանուկ օրից են դեռ ինձ անիծել…

Ամբողջ ցավը նրանում է, որ երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են հույսը դնում «բախտի» վրա, դրանով բախտի քմահաճույքին են թողնում քաղաքացուն, զինվորին, բժշկին, բուժքրոջը, հրշեջին, ոստիկանին, էներգետիկին, վարորդին, կռունկավարին….

«Բախտի» բացակայությունն է պատճառը, որ քաղաքական գնահատական չտվեցիք պետության զավթմանը, տապալեցիք դատաիրավական բարեփոխումները, ՀՀ կառավարությունից չպահանջեցիք ու չհաստատեցիք Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման ռազմավարությունը, տապալեցիք գրագողության դեմ պայքարը, պետական գնումներում ավելացրեցիք մեկ աղբյուրից գնումների տեսակարար կշիռը, ԶՈՒ անձնակազմի մի զգալի մասին թողեցիք առանց ջերմատեսիլ սարքերի և զրահաբաճկոնների, ձեռնամարտի բռնվեցիք Ազգային ժողովի դահլիճում, ոչ լրիվ 3 տարվա մեջ մի քանի անգամ փոխեցիք ոստիկանապետին, անվտանգության և պետական վերահսկողական ծառայությունների, քաղաքաշինության և մի շարք այլ կարևորագույն պետական մարմինների ղեկավարներին…

Այսօրվա իշխանության կողմից ամեն ինչ բախտի հույսին թողնելու պատճառն իրենց առջև ծառացած խնդիրները քննական վերլուծության ենթարկելու կարողության իսպառ բացակայությունն է: Մարդ չի կարող որևէ հարց ենթարկել քննական վերլուծության, եթե անկախ չէ: Իսկ ինչպես նշում է իմ գործընկեր Զարուհի Հովհաննիսյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներն անկախ չեն, այլ կատարում են կառավարության հրահանգները:

Մեկ անձից կախված իշխանությունը հույսը պետք է դնի կա՛մ «բախտի», կա՛մ բիրտ ուժի վրա:

Արտակ Քյուրումյան