Հանդիպումներ նախագահականում՝ անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Հանրապետության նախագահի աշխատակազմում տեղի են ունեցել հանդիպումներ արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում նախագահի աշխատակազմի լրատվական խառայությունը, նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախագահական նստավայրում ավելի վաղ տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ անհետ կորածների հարազատները կապ կպահպանեն նախագահի աշխատակազմի հետ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանակելով որոնողական աշխատանքների ընթացքի և ի հայտ եկող հնարավոր խնդիրների վերաբերյալ:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել էր, որ անհետ կորածների հայտնաբերման հետ կապված հարցերն իր ուշադրության կենտրոնում են, և իր լիազորությունների սահմաններում շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը՝ համագործակցելով նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի հետ:

Այսօրվա հանդիպումների ընթացքում Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները տեղեկություններ են ներկայացրել այս ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ համագործակցում են համապատասխան պետական կառույցների, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի հետ: Անհետ կորածների հարազատները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը, նաև տրամադրել տեղեկություններ և նյութեր, որոնք կարող են օգտակար լինել որոնողական աշխատանքներին: