Արցախի նախագահը Երևանում հանդիպել է Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի խումբ բնակիչների հետ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին Երևանում հանդիպել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի շարք համայքների ղեկավարների ու բնակիչների հետ։

Քննարկվել են վերջին պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրները, ինչպես նաև սոցիալական բնույթի մի շարք այլ հարցեր։

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը տեղահանված քաղաքացիներին հուզող սոցիալական հրատապ խնդիրներին հնարավորինս կարճ ժամկետներում լուծումներ տալու ուղղությամբ։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարության հետ վերջին օրերին ձեռք է բերվել պայմանավորվածություն­, համաձայն որի՝ շուտով կմեկնարկեն պատերազմի ընթացքում քաղաքացիների անշարժ և շարժական գույքի կորուստների փոխհատուցմանն ուղղված աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներքին և արտաքին մարտահրավերները, անվտանգային խնդիրներն ու երաշխիքները։ Արցախի նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը Արցախի իշխանությունների օրակարգի առանցքային հարցերից մեկն է: