Սնունդ ու անկողնային պարագաներ արցախցիների կողմից արցախցիների համար. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Լուրեր

26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
Բոլորը

Հադրութից ու Շուշիից տեղահանված շուրջ չորս հարյուր արցախցի, ովքեր պատերազմի օրերից ապաստանել են Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր և Գոլդեն Փելես հյուրանոցներում, փորձում են վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին. հաղորդում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Ընտանիքներն անհամբերությամբ սպասում են իրենց բնակարանային հարցի կարգավորմանը, բայց բաց չեն թողնում նաև որևէ կերպ զբաղված լինելու առիթը: Նախադպրոցական տարիքի երեխաները մանկապարտեզի ծառությունից օգտվում են հենց տեղում, իսկ դպրոցականները հաճախում են մոտակա կրթական հաստատություններ: Կանայք ու տղամարդիկ էլ հերթափոխով և շաբաթվա համար հատուկ մշակված ճաշացանկով հանձն են առել սննդի պատրաստման ու սպասարկման գործառույթը: Պահեստներում ամբարված մթերքը ստանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորմամբ:

«Յուրաքանչյուր շաբաթվա համար ունենք հաստատված մենյու, օրվա պատասխանատուն բաշխում է սննդամթերքը, իսկ հերթապահներն անցնում են նախաճաշի, ճաշի ու ընթրիքի պատրաստմանը»,-ասաց Հադրութի բնակիչ Սուսաննա Առուստամյանը:

Արցախցիներից մի մասի զբաղվածության հարցն էլ լուծել է «Փրոջեքթ Հոփ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հյուրանոցների տարածքում արդեն չորս ամիս է՝ գործում է կարի արտադրամաս, որտեղ ներկայում զբաղված է 20-ից ավելի արցախցի: Նրանք նախ անցել են վերապատրաստում, ապա սկսել աշխատանքը նորաբաց արտադրամասում, որտեղ բարձ, վերմակ և անկողնային այլ պարագաներ են կարում արցախցի մյուս ընտանիքների համար: Արտադրամասի առաջին պատվիրատուն «Հայաստան» համահայկական հիմնադրամն էր, որը մինչ այժմ ձմեռային անկողնային հավաքածուներ է տրամադրում պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող ընտանիքներին:

«Փրոջեքթ Հոփ Արմենիա» ՀԿ-ի մարքեթինգի մասնագետ Ջուլիետա Նիկողոսյանի խոսքով՝ համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է, այս պահին պատրաստում են անկողնային պարագաների երկրորդ խմբաքանակը: «Արցախցիները բաժանվեցին խմբերի, մենք նրանց սովորեցրեցինք կար ու ձև, իհարկե, բոլոր նրանց, ովքեր ցանկացան: Մի քանի ամսվա ընթացքում նրանք այնքան են հմտացել, որ կարողանում են ընդունել կարի հետ կապված ցանկացած պատվեր՝ մեկանգամյա հողաթափերից սկսած մինչև խալաթներ և անկողնային պարագաներ»,-նշեց Ջուլիետա Նիկողոսյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայում շուրջ 13 արցախցի սպասում է դասընթացների իր հերթին, որից հետո կանցնի աշխատանքի:

Վերջերս մասնագիտացել են նաև անթև բաճկոնների արտադրության գործում: Առաջիկայում էլ նախատեսում են ընդլայնել գործունեությունն ու կաշվե իրերի արտադրություն հիմնել՝ հավելյալ աշխատատեղեր ստեղծելով արցախցիների համար՝ զարգացնելով նաև նրանց միջին մասնագիտական հմտությունները: