Ամեն օր պարտվում ենք տնտեսությունում․ տնտեսագետի՝ 5 կետով անդրադարձը

Լուրեր

30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Պատերազմի օրերի նման՝ Հայաստանը տնտեսությունում նույնպես «հաղթելով պարտվում է»։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Ըստ նրա՝ տնտեսական դաշտում ամեն օր կրում ենք պարտություններ, որոնք արտահայտվում են մի քանի գործոններով՝ կորցրած ՀՆԱ, տնտեսական ակտիվության նվազում, գների աննախադեպ աճ, մարդկանց իրական եկամուտների նվազում, աղքատների և ծայրահեղ աղքատների թվի աճ։

«2017 թվականի համեմատությամբ՝ 2020 թվականին ունենք ՀՆԱ անվանական արժեքի ընդամենը 10 տոկոս աճ։ Անվանակա՛ն արժեք։ Եվ սա այն դեպքում, երբ այս ընթացքում մեր երկրի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 27 տոկոսով։ Այսինքն՝ 3 անգամ ավելի արագ ավելացրել են արտաքին պարտքը, քան ՀՆԱ-ն»,- նշում է Ավետիսյանը։

Նա բացատրում է, որ եթե ՀՆԱ անվանական աճից հանվի նաև գնաճի ծավալը, ապա կստացվի, որ 3 տարում համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5 տոկոսով։

Տնտեսագետը ներկայացնում է նաև աղքատության ցուցանիշները․ 2018 թվականին՝ 23․5, իսկ 2019-ին՝ արդեն 26․3 տոկոս։ Երբ 2020 թվականի արդյունքները ամփոփվեն, աղքատությունը, ըստ տնտեսագետի, կմոտենա 30 տոկոսին։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է, Թադևոս Ավետիսյանն ասաց՝ մասնագիտական առումով սա մեկնաբանելն անհնար է։ Նախարարի պնդմանն ի պատասխան, թե գների աճից պետք չէ խուճապի մատնվել, տնտեսագետը հիշեցնում է, որ ձվի գինը դեկտեմբերին աճել է 20 տոկոսով, հունվարին՝ 26 տոկոսով, իսկ փետրվարին՝ ևս 52 տոկոսով։

«Խուճապի չեն մատնվում մարդիկ, էն էլ՝ հայ մարդը։ Մարդիկ ուղղակի ուզում են Զատիկին ընդառաջ մի քանի ձու կարողանան գնել, տանել իրենց տուն։ Հիմա շուկայում արդեն նկատվում է էական գնաճ այդ ապրանքատեսակի»,- բացատրում է տնտեսագետը։

Ավետիսյանի խոսքով՝ այս ոլորտը որոշակիորեն կախված է ներկրումից։ Բայց մոտ 10 տոկոս արտարժույթի թանկացումը և գրեթե նույնքան կերի թանկացումը չէին կարող բերել ձվի գնի կրկնապատկման։ Ընդհակառակը, մասնագետն այստեղ տեսնում է տնտեսության փլուզումն ու տնտեսվարողների՝ գերշահույթ ստանալու ձգտումը։

Նա հիշեցնում է՝ խնդիրը միայն ձվի գինը չէ․ թանկանում են նաև վառելիքը՝ բենզինն ու սեղմված գազը, ձեթը և, առհասարակ, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները։ Տնտեսությունը, ըստ Ավետիսյանի, հյուծվում է, իսկ պետական օղակները դա չեն կարգավորում։

Ինչ վերաբերում է երկնիշ տնտեսական աճի մասին էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը, ըստ Ավետիսյանի՝ այդպիսի աճն անհնարին է, քանի որ, օրինակ, հունվար-փետրվարին տնտեսական անկումը եղել է 6․7 տոկոս։ Ավելին, ըստ տնտեսագետի, սրա վրա ազդող գործոնները շարունակում են նույնքան ազդեցիկ լինել, և անկումը շարունակվում է։

«Ուղղակի փող պիտի տպեն և լցնեն շուկա։ Ասենք՝ մոտ 1-1․2 մլրդ դոլարի համարժեք դրամ։ Սա ևս բերելու է գնաճ, սոցիալական կոլապս։ Մյուս տարբերակը արտաքին պարտքի ավելացումն է»,- բացատրում է տնտեսագետը՝ նշելով, որ երկու տարբերակն էլ կործանարար են Հայաստանի տնտեսության համար։

Բայց նա շատ ավելի վտանգավոր է համարում Ադրբեջանի և Թուրքիայի հետ տնտեսական սերտաճումը, որի մասին, ըստ Ավետիսյանի, խոսում են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանա-թուրքական ներդրումները, տնտեսագետի համոզմամբ, նշանակում են հայկական տնտեսության ու անվտանգության ուղղակի վաճառք այդ երկրներին։