Կշարունակենք ֆինանսավորել զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և փոքր բիզնեսի զարգացումը․ Անդրեա Վիկտորին

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին, կշարունակենք ֆինանսավորել զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և փոքր բիզնեսի զարգացումը։ Այս մասին այսօր Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ՝ «Տավուշի զարգացման ռազմավարության նախագիծը 2021-2025 թվականների համար» համաժողովի ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Երկարաժամկետ համագործակցության հարթակ ունենք, որն ուղղված է Հայաստանի մարզերում խոցելի տարածքների զարգացմանը։ Այն նաև ներառված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Տավուշի մարզն այն վայրերից է, որտեղ ԵՄ-ն ակտիվորեն ծրագրեր է իրականացնում։ Տավուշի զարգացումը համահունչ կլինի նաև Եվրամիության ռազմավարությանը։ Կարևոր է նաև կորոնավիրուսային համավարակից և պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելը, ինչպես նաև կանաչ միջավայրի զարգացման ծրագրերի իրականացումը։ Բոլորս գիտենք, թե որքան դժվար էր անցյալ տարին, և Տավուշի մարզը նույնպես զգաց բացասական ազդեցությունը»,- ասաց Անդրեա Վիկտորինը։

ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև ընդգծեց COVID-19-ի դեմ պատվաստման վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման կարևորությունը։

«Մեր բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն, եթե կորոնավիրուսը շարունակի տարածվել։ Հույս ունենք, որ ամեն ինչ կարվի՝ կորոնավիրուսի հետևանքները նվազագույնի հասցնելու համար»,- եզրափակեց ԵՄ դեսպանը։