Արտաշատում ընկերոջը դանակահարած տղամարդը կալանավորվել է․ տեղի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Մարտի 4-ի երեկոյան Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում երկու ընկեր սեղանի շուրջ մի քանի բաժակ խմելուց հետո, վիճել էին… Վեճը շարունակվել էր բակում․ օղին էր թունդ, թե այլ պատճառ կար, նրանցից մեկը դանակահարել էր մյուսին. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվեց մարտի 5-ին։ Կեսգիշերն անց հերթապահ քույրն ահազանգել էր, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 33-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:

Տուժողից ոչ միայն հնարավոր չէր բացատրություն վերցնել, այլև անհրաժեշտ էր նրան անհապաղ տեղափոխել մայրաքաղաք։ Վնասվածք ստացած տղամարդուն շտապօգնության բրիգադը «Էրեբունի» բժշկական կենտրոն հասցրեց։

Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզներն Իսակովի փողոց մեկնեցին, օպերատիվ հարցումներով ճշտեցին` դեպքը որտեղ, ինչ հանգամանքներում է եղել: Պարզվեց՝ տուժողը մարտի 4-ին Իսակովի փողոցի բնակարաններից մեկում խնջույքի է մասնակցել և հենց 34-ամյա տանտերն էլ անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում դանակահարել էր նրան։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Կասկածվողին ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը հայտնաբերել չհաջողվեց։ Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 12-ին նա ներկայացավ Արարատի մարզային քննչական վարչություն և ձերբակալվեց։

34-ամյա տաղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։