Միշտ էլ փորձելու են ճնշել, դատավորը ինքը պետք է խուսափի դրանից. Մխիթար Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Դատավորի անկախությունը կախված է հենց իրենից՝ դատավորից: Այս մասին դատավորների ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշեց դատավոր Մխիթար Պապոյանը՝ պատասխանելով հարցին՝ դատական իշխանությունն անկա՞խ է թե՛ նախկին իշխանություններից, թե՛ ներկա իշխանությունից:

Նրա խոսքով՝ իշխանություն ցանկացած ճյուղ փորձելու է որոշակի ազդեցություն ունենալ: «Միգուցե այլ երկրներում էլ է այդպես, բայց դատավորը, անձը ինքը պետք է փորձի դրանից հեռու մնալ: Իմ վրա երբևէ չի եղել ճնշումներ, թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանության օրոք: Ինչ վերաբերում է ճնշումներին ընդհանուր դատական համակարգի հետ կապված, ես կարող եմ ասել, որ կոնկրետ ճնշումներ մասնավոր անձանց չգիտեմ եղել են թե չէ, քանի որ կոնկրետ դեպքի ծանոթ չեմ, բայց հանրային ճնշումներ, իհարկե, լինում են, ինքներդ էլ գիտեք դրա մասին: Դրանք ավելի շատ հանրային ճնշումներ են, որոնք ցանկալի չեն»,- ասաց դատավորը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիք հնչեցրած անձանց, որոնք հայտնվում են ազատության մեջ, իսկ նախկին իշխանության օրենք սրա համար կարող էին մինչև 10 տարի ժամկետով պահել անազատության մեջ, դատավորը չհամաձայնեց հնչեցրած կարծիքի հետ և ասաց, որ այդպիսի նախադեպի ծանոթ չի:

Նա նաև ընդգծեց, որ դատական իշխանությանը վարկաբեկող ցանկացած բան ուղիղ ազդեցություն է ունենում դատական համակարգի վարկանիշի, մարդկանց շրջանում դրա նկատմամբ վստահության վրա:

Մանրամասները՝ տեսանյութում։