Ներդրողները Հրանտ Բագրատյանի գրառումից հետո Տավուշում 4 մլն դոլարի ներդրում չեն արել. Հայկ Չոբանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանների հետ կապված հայտարարությունները բացասական ազդեցություն են ունենում ներդրումային միջավայրի վրա: Հանրային տեղեկատվության դերակատարությունը քիչ չէ այս գործում հաջողելու կամ չհաջողելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի մազրպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ անասնապահության ոլորտում նախատեսված 4 մլն դոլարի ներդրումը չի կատարվել, բացի դրանից՝ նաև թռչնաբուծական համալիրի կառուցման համար նախատեսված ներդրումը չի կատարվել:

Մարզպետը տեղեկացրեց, որ դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ՝ նշելով, որ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումից հետո որոշ ներդրողներ հրաժարվել են Տավուշում ներդրումներ անելուց։

«Եթե ես ներդրող եմ և այդ տարածքում ուզում եմ ներդրում կատարել, և ինչ-որ մեկը սուտ հայտարարում է, որ այդ տարածքները զիջվում են թշնամուն, ավելին, ինչ-որ մեկը սուտ հայտարարում է, որ այդ տարածքներում ադրբեջանցիներ կան հիմա, և ադրբեջանցիները մեր բնակիչներին խնդրում են, որպեսզի իրենց գոմերը կառուցեն ուրիշ տեղ, ի՞նչ պիտի անեմ ես՝ որպես ներդրող։ Ես պիտի գոնե մտահոգվեմ դրա մասին։ Ավելին, ես պիտի հրաժարվեմ այդ տարածքում ներդրում կատարել։ Սա խաղ չէ, մենք պետություն ենք կառուցում, հատիկ-հատիկ փոքր քարերով ամրոց ենք կառուցում, իսկ այսպիսի մի հայտարարությամբ դուք դնում ամբողջ մի պատ քանդում եք։ Պետք է հասկանանք, որ սա ուղղակի վնաս է մեր հանրապետությանը»,- նշեց մարզպետը։

Մանրամասները՝ տեսանյութում: