Բայդենն անհրաժեշտ է համարել շարունակել ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը Հարավային Կովկասում

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անհրաժեշտ է համարել շարունակել ԱՄՆ ու ԵՄ համագործակցությունը Հարավային Կովկասում, Թուրքիայում, Արևելյան Եվրոպայում ու Արևմտյան Բալկաններում։ Այս մասին վերջինս հայտարարել է տեսակապի միջոցով դիմելով Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի մասնակիցներին, հայտնում են Սպիտակ տնից։

ԱՄՆ նախագահը նաև կողմ է արտահայտվել ԵՄ-ի հետ Ռուսաստանի ու Չինաստանի հարցերով փոխգործակցությանը։ Բայդենը կոչ է արել Բրյուսելին սերտ համագործակցել ընդհանուր խնդիրների լուծման հարցում, այդ թվում նաև՝ կորոնավիրուսի ու կլիմայի փոփոխության, տնտեսական կապերի խորացման հարցում։

«Նախագահը նաև ցանկություն է հայտնել համատեղ աշխատել արտաքին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ: Բացի այդ, նա նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ԱՄՆ-ի և ԵՄ-ի համագործակցությունը Թուրքիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Եվրոպայում և Արևմտյան Բալկաններում », – ասված է հաղորդագրության մեջ:

 

Տաթև Ֆռանգյան