Հետաքրքրված ենք, որ մեր հայրենիքի առջև ծառացած տարբեր խնդիրների լուծումները միասին գտնենք. Ավինյանը՝ Սփյուռքի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Մարտի 25-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Սփյուռքում գործող ԱՄՆ-ի և Կանադայի «Հայ-հյուսիսամերիկյան բժշկական համայնքների» ներկայացուցիչների նախաձեռնած առցանց տեսակոնֆերանսին. տեղեկացնում են փոխվարչաետի գրասենյակից:

«Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստան ներմուծվող բարեգործական բեռների հետ կապված հարցերը:

Տեսակոնֆերանսի ժամանակ փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Ողջունում ենք բոլորին այս առցանց քննարկմանը: Մենք բարձր ենք գնահատում հայրենիքին ուղղվող սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: Դժվարին օրերին Սփյուռքը հայրենիքի կողքին է, և Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը բացառություն չէր: Այդ օրերին սփյուռքի թե՛ նյութական, թե՛ հոգեբանական աջակցությունը կարևոր նշանակություն ունեցավ մեզ համար, ինչի համար կցանկանայի շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ:

Կարևորում ենք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ մշտական խորհրդակցությունները, որոնց ընթացքում հնարավորություն ունենք ոչ միայն ծանոթանալ միմյանց կարծիքներին ու տեսակետներին, այլև փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ: Մենք բաց ենք առաջարկների համար և անշահախնդրորեն հետաքրքրված ենք, որ փոխհամաձայնության մթնոլորտում մեր հայրենիքի առջև ծառացած տարբեր խնդիրների լուծումները միասին գտնենք:

Այսօրվա մեր քննարկումը վերաբերում է բարեգործական բեռների ներմուծման հարցին: Գիտենք որ այս ոլորտում մի շարք թյուրըմբռնումներ կան Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ՝ կապված բեռների ներմուծման կանոնակարգերի հետ, որը, կարծում ենք, հիմնականում գալիս է տեղեկատվության պակասից:

Այս ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկվում են: Հատկապես պատերազմի շրջանում կառավարությունը հնարավորինս պարզեցումներ մտցրեց ընթացակարգերում՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար: Նաև, հունվարին բոլոր ՀՀ դեսպանություններն արտերկրում ստացել են մանրամասն տեղեկատվություն և ուղեցույց, թե ինչ քայլեր է պետք կատարել՝ բարդություններից խուսափելու համար: Տրամադրել ենք նաև մարդասիրական վարչության աշխատակիցների կոնտակտները, որոնց միջոցով ծրագիր իրականացնողը նախօրոք կարող է տեղեկանալ անհրաժեշտ քայլերի մասին: Ինչպես նաև, արդեն այսօր ՀՀ կառավարության էջում տեղադրվել է և հետագայում արդեն մեր դեսպանությունների սոցիալական մեդիայի էջերով տարածվելու է կարճ տեսանյութ՝ ընթացակարգերի մասին: Այսպիսով, մենք աշխատանքներ ենք տանում խնդիրներից հնարավորինս խուսափելու և հանրային տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար»:

Տեսակոնֆերանսին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, ինչպես նաև կառավարության այլ պատասխանատու մարմինների աշխատակիցներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բեռնափոխադրումների մաքսազերծման, բեռների արագ բաշխման մեխանիզմների, բարեգործական բեռների պահանջարկի և Հայաստանում լիազոր մարմնի հետ համագործակցության հարցերին: