2021/2022 ուսուտարվա համար նախատեսվում է ասպիրանտուրայի 151 առկա և 35 հեռակա անվճար տեղ

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է 2021/2022 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացնել պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ասպիրանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու և բաշխելու մասին նախագիծը:

Ասպիրանտական տեղերի հատկացման նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային կարևորության ոլորտները: Մասնավորապես նախապատվությունը տրվել է բնագիտական տեխնիկական, առողջապահական և այլ ոլորտներին: Այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 8 առկա և 9 հեռակա անվճար ուսուցման տեղեր:

Կարևորվել է նաև բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների տարիքային շեմը` առաջնային դիտարկելով 65-ից բարձր տարիքի կադրերի փոխարինումը երիտասարդներով:

Միաժամանակ կատարվել է նախկին տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծություն:
Նախագծով առաջարկվում է ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերի բաշխումը վերապահել ԿԳՄՍ նախարարությանը` հաշվի առնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը: Առաջնահերթությունը կտրվի մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր ստացած դիմորդներին` ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշտության դեպքում պահպանելով ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման պահանջները:

Նախագծի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 3-ն է: