Որևէ մեկը ձեզ իրավունք չի վերապահել կասկածի տակ դնելու իմ խոսքերը. Արփինե Հովհաննիսյանը՝ Սերգեյ Բագրատյանին

Լուրեր

12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարել դատավարության մասնակից կողմերի համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ:

«Վարչական դատավարության օրենսգրքի» 100-րդ հոդվածի համաձայն՝ այժմ դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում է դատավարության մասնակցի միջնորդությամբ՝ դատարանի թույլտվությամբ:

Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը խոստովանեց, որ նախագծի ներկայացման ազդակները լրագրողական համայնքից են եկել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը փորձեց հակադարձել՝ նկատելով, որ չի կարծում, թե լրագրողներն այդ հարցով դիմել են Արփինե Հովհաննիսյանին: «Ինչպես կառավարության նիստերն եք որոշել փակել, այնպես էլ այս նիստերը»,- ասաց Բագրատյանը՝ պնդելով, թե գործող օրենքը «շատ ավելի լավն է»:

Նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանն այս խոսքերից վրդովվեց. «Պարոն Բագրատյան, որևէ մեկը Ձեզ իրավունք չի վերապահել կասկածի տակ դնելու իմ խոսքերը և ասելու, որ ես չունեմ նման դիմում: Ինչ վերաբերում է կառավարության նիստերի դռնփակ լինելուն, ապա այդ հարցի առնչությամբ այս դահլիճում քննարկում կծավալվի, սակայն դա որևէ կերպ չի վերաբերում առաջարկվող կարգավորմանը»:

ԱԺ փոխնախագահը նաև նշեց՝ եթե գործող կարգավորումն ավելի լավն է, ապա կարող են դեմ քվեարկել նախագծին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան