ԵՄ ղեկավարները քննարկելու են Թուրքիայի հետ հարաբերությունները

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Եվրամիության ղեկավարներն այսօր կքննարկեն դիվանագիտական և տնտեսական խթանները` քաջալերելու իրենց՝ հարավ-արևելյան ռազմավարական հարևան Թուրքիային` շարունակելու բարելավել ԵՄ-ի հետ հաճախակի պայթյունավտանգ դարձող կապերը և նպաստել կայունության ձևավորմանը, գրում է France 24-ը։

Անկարայի հետ հարաբերությունները դարձել են ԵՄ 27 երկրների գագաթնաժողովի թեմա այն բանից հետո, ինչ դաշինքը մեկ քայլ առաջ է նախանշել անցյալ տարի Թուրքիայի արևելյան Միջերկրական ծովում գազի որոնման հետ կապված լարվածության տագնապալի աճից հետո:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը նախագահելու է հանդիպումը, հայտնել է, որ դաշինքը ցանկանում է ուժեղացնել «Թուրքիայի հետ գործակցությունը փուլային, պայմանական և շրջելի ձևով»:

ԵՄ-ն փորձում է հիմնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հաշտեցման քայլերի վրա և կասեցրել է պատժամիջոցները Կիպրոսի ջրերում հորատման համար:

Նշվում է, որ Բրյուսելը քաջալերվել է Հունաստանի հետ վիճելի ծովային սահմանի շուրջ բանակցությունների վերսկսմամբ և Կիպրոսի շուրջ ՄԱԿ-ի խաղաղության ջանքերը վերսկսելու ծրագրերով:

Սակայն խոր մտահոգություններ կան ընդդիմության կուսակցությունները փակելու Անկարայի վերջին քայլերի և կանանց նկատմամբ բռնության մասին պայմանագրից դուրս գալու կապակցությամբ:

Տաթև Ֆռանգյան