Ամերիաբանկ. 2021թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

«Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 28-րդ մրցանակաբաշխության ընթացքում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Լավագույն բանկ 2021թ.» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով Բանկի ունեցած ձեռքբերումները, նորարար մոտեցումներն ու հնարավորությունները:

«Այս տարվա գնահատականներն ու մրցանակները ավելի կարևոր և արժեքավոր են, քան դրանք երբևիցե եղել են մրցանակաբաշխության 28 տարվա պատմության մեջ, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհի տնտեսության վրա համավարակի ունեցած ազդեցությամբ»,- նշել է Global Finance-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: Նրա խոսքով. «Ողջ աշխարհում բանկերն առանցքային դեր են խաղում տնտեսության վերականգնման գործում: «Լավագույն բանկ» մրցանակները մատնանշում են այն բանկերին, որոնք առաջատարն են աճի, զարգացման և նորարար լուծումների մշակման գործում»:

Մրցանակաբաշխության կազմակերպիչները նշում են նաև, որ այս տարվա մրցանակակիրներն այն բանկերն են, որոնք ստեղծված իրավիճակում հոգատար վերաբերմունք ցուցաբերեցին հաճախորդների հանդեպ` արագ որոշումներ կայացնելով նրանց խնդիրների լուծման համար: Բացի այդ, մրցանակակիր բանկերը առանձնանում են նրանով, որ արձանագրել են լավ արդյունքներ` հիմք դնելով հետագա հաջողությունների ու ձեռքբերումների համար:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով. «Մեզ համար մեծ պատիվ ու հպարտություն է հատկապես այս տարի արժանանալ Global Finance-ի «Տարվա լավագույն բանկ» հեղինակավոր մրցանակին:  Չնայած նախորդ տարի մեր առջև ծառացած դժվարություններին և բազմաթիվ մարտահրավերներին, մեզ հաջողվեց աշխատել արդյունավետ և կայունություն պահպանել: Մենք շարունակելու ենք անել ավելին` մեր յուրաքանչյուր քայլով անընդմեջ զարգացնելով  ու բարելավելով մեր գործունեությունը բոլոր ուղղություններով»:

Նշենք նաև, որ մրցանակը շնորհվել է մի շարք կարևոր չափանիշների հիման վրա: Մասնավորապես, հաշվի են առնվել Բանկի շուկայում ունեցած մասնաբաժինը, ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, կիրառվող նորարարական լուծումները, բանկի համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն:

Մրցանակաբաշխության մանրամասներին ինչպես նաև հաղթողների ամբողջական ցանկին ծանոթացեք այստեղ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Գ․