Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Մեխակավանի հայկական եկեղեցին. BBC-ի բացահայտումը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Բրիտանական BBC-ի լրագրող Ջոնա Ֆիշերն Արցախի գրավյալ տարածքներ այցելության ժամանակ պարզել է, որ հայկական մի եկեղեցի պարզապես անհետացել է․ այն հիմնահատակ ավերել են։ Խոսքը 2017 թվականին Մեխակավանում՝ Ջաբրայիլում օծված Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է։

BBC-ի տեսանյութում նշվում է, որ Ադրբեջանը պնդում է, թե էթնիկ հայերը կարող են մնալ Լեռնային Ղարաբաղում, սակայն Հայաստանը Բաքվին մեղադրում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մեջ՝ ներառյալ եկեղեցիներն ու հուշակոթողները։ Երկու կողմերը միմյանց մեղադրում են ռազմական հանցագործություններում։

Լրագրողը, որը համացանցում տեսել է եկեղեցու տեսանյութը, թե ինչպես են ադրբեջանցիները գրավել Ջաբրայիլը և մի ադրբեջանցի պղծել է եկեղեցին, որոշել է փնտրել այն։ Տեղի ոստիկանն ասել է, որ տեղյակ չէ եկեղեցու մասին, սակայն քարտեզով հնարավոր է եղել տեղորոշել եկեղեցու գտնվելու վայրը։ Պարզվել է՝ այն չկա, հիմնահատակ ավերված է։ Լրագրողն անհետացած եկեղեցու պատկերները արդեն Բաքվում ցուցադրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, որն ասել է, որ տեղյակ չէ, կոորդինատները պետք է ստուգել։

Նշենք, որ ավելի վաղ էլ արբանյակային լուսանկարների շնորհիվ պարզվել էր, որ ադրբեջանցիներն ավերել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին։

Էմմա Չոբանյան