Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հունաստանի նախագահին՝ Անկախության օրվա և Օսմանյան Թուրքիայի լծից ազատագրման 200-րդ տարեդարձի առթիվ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա և Օսմանյան Թուրքիայի լծից ազատագրման 200-րդ տարեդարձի առթիվ:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես նշվում է.

«Հերոսական մաքառումների, երկարատև պայքարի ու զոհողության գնով հույն ժողովուրդը նվաճեց իր անկախությունը: Այդ ճանապարհին բազմաթիվ են Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայ և հույն քրիստոնյա բախտակից ժողովուրդների համագործակցության ու համատեղ պայքարի դրսևորումները՝ խարսխված հազարամյակների պատմամշակութային առնչությունների, ընդհանուր հոգևոր արժեքների և փոխադարձ համակրանքի վրա:

Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանը և Հունաստանը կարողացել են զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ ու երկկողմ կայուն օրակարգ, որն ընդգրկում է ակտիվ քաղաքական երկխոսություն և համագործակցություն տարբեր ոլորտներում։

Նշանակալի է Հունաստանում կենսունակ հայ համայնքի և Հայաստանում հայ ժողովրդի սերն ու հարգանքը վայելող հունական համայնքի դերը մեր երկրների միջև հարաբերությունների առավել սերտացման գործում»:

Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ջերմ բարեկամական կապերը, անկեղծ և արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանան ու կամրապնդվեն՝ ի շահ հայ և հույն ժողովուրդների: