ՊՎԾ-ն ուղղագրությունն ու կետադրությունը ստուգող ծառայություն է ձեռք բերել
Պետական վերահսկողական ծառայությունը հայերեն տեքստերը սրբագրելու ծառայություն է ձեռք բերել: Այս ծառայության համար ՊՎԾ-ն վճարում է 150 հազար դրամ:
Կառույցը փետրվարի 26-ին պայմանագիր է կնքել «Լիդեր պրոֆի» ՍՊԸ-ի հետ, որը պարտավորվում է սրբագրել Word և Excel PowerPoint ծրագրերով գրված տեքստերը, ստուգել դրանց ուղղագրությունը և կետադրությունը: Այս մասին տեղեկանում ենք գնումների համակարգից։
Նարեկ Կիրակոսյան