Իտալացի գործիչները Ադրբեջանի կառավարությունից պահանջել են ազատ արձակել հայ գերիներին

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Մի խումբ իտալացի գործիչներ, որոնց շարքում են իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, իտալացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր Կարլո Վերդոնեն, գրող Դաչա Մարաինին, ռեժիսոր և պրոդյուսեր Ջիովանի Դոնֆրանչեսկոն, իտալահայ դերասան Լաուրա Էֆիկյանը, դիմել են Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով ազատ արձակել  գերության մեջ գտնվող հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իտալական Avvenire պարբերականին:

Գործիչները նշել են, որ համաձայն միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության՝ ադրբեջանական կողմում պահվում են առնվազն 60 ռազմագերիներ, այդ թվում և տարեց անձինք, ովքեր դաժան վերաբերմունքի ու բռնությունների են ենթարկվում:

Նրանք կոչ են արել Ադրբեջանին «անհապաղ ու առանց նախապայմանների վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն Ժնևի կոնվենցիայի և ստորագրված եռակողմ հայտարարության»: «Սոցիալական ցանցերում հայ ռազմագերիներին նվաստացնող, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի տարածումը խորը անհանգստություն է առաջացնում: Բացի այդ, ռազմագերիների ու մյուս գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է համարվում»,- ասվում է իտալացի գործիչների հայտարարության մեջ: