Factor.am-ը հայտարարում է գլխավոր խմբագրի մրցույթ

Լուրեր

14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 15:06
Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ ՀԴԲ-ն ևս 3 տարով երկարաձգել են համագործակցությունը
14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հետաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
Բոլորը

«Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ Factor.am կայքի գլխավոր խմբագրի հաստիքի համար։

Աշխատանքի նկարագրություն

Գլխավոր խմբագիրը պատասխանատու է լինելու կայքի բովանդակության համար՝ վերահսկելով դրա ստեղծման ողջ գործընթացը՝ նյութերի թեմաների մշակումից, արտադրական գործընթացի կազմակերպումից մինչև վերջնական հրապարակում։ Դա ենթադրում է որակյալ լրագրության չափանիշների, խմբագրական աշխատանքի գերազանց տիրապետում, ստեղծարար մտքի և թիմային աշխատանքի բարձր կարողություններ, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, խոսքի ազատության ջատագովում։

Անհրաժեշտ չափանիշներ

Մասնագիտական բարձրագույն կրթություն՝ առնվազն մագիստրի աստիճան

Լրագրողական աշխատանքի /այդ թվում՝ հեռուստալրագրության/ առնվազն հինգ տարվա փորձ

Խմբագրական աշխատանքի առնվազն երեք տարվա փորձ

Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի սահուն իմացություն

Թիմային աշխատանքի կազմակերպման կարողություններ

Սահմանված վերջնաժամկետների հստակ պահպանման աշխատանքային կարգապահություն

Արագ որոշումներ կայացնելու կարողություններ

Համակարգչային անհրաժեշտ գիտելիքներ՝ МS Office-ի գերազանց իմացություն

Մեդիաոլորտին վերաբերվող  հայաստանյան օրենսդրության և միջազգային ստանդարտների խորքային գիտելիքներ

Ներհայաստանյան և միջազգային քաղաքական, դատաիրավական,  սոցիալ-տնտեսական, մշակութային իրողությունների մասին բարձր տեղեկացվածություն։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ՝ մինչև ս/թ ապրիլի 12-ը, հինգշաբթի՝ ժ․ 17:00-ն, հետևյալ էլ․հասցեին՝ [email protected]։

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրություն անցած թեկնածուները։