Այսօր տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Լուրեր

03.03.2026 | 17:49
Նրանք ուզում են բանակցել, ես ասացի՝ «շատ ուշ է». Թրամփը՝ Իրանի մասին
03.03.2026 | 17:41
Պարոն Մամիջանյան, էդ մի բեմականացումը թարգեք, Թաթոյանը Ս․ Սարգսյանի կամակատար ՄԻՊ-ն է եղել․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 17:32
Իրանին հարվածների ֆոնին գազի և նավթի գները կտրուկ աճում են
03.03.2026 | 17:25
Ընտրությունները ՔՊ-ն արդեն կեղծում է․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 17:17
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
03.03.2026 | 17:13
Նվազագույն աշխատավարձը 95 հազար դրամ պետք է դառնա՝ միջազգային պարտավորությամբ․ Թադևոս Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 17:11
Իրանից Ադրբեջան 615 մարդ է տարհանվել
03.03.2026 | 17:09
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության իր պաշտոնակցի հետ
03.03.2026 | 17:00
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին
03.03.2026 | 16:48
Իսրայելում թուրք լրագրողներ են ձերբակալվել հրթիռային հարվածները լուսաբանելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 16:36
Զելենսկին օգնություն է առաջարկել իրանական ԱԹՍ-ների դեմ պայքարում՝ ՌԴ-ի հետ մեկամսյա հրադադարի դիմաց. Bloomberg
03.03.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
03.03.2026 | 16:22
Ռոնալդուն պատերազմի ֆոնին հեռացել է Սաուդյան Արաբիայից
03.03.2026 | 16:14
Լավրովը չի բացառում, որ Իրանի դեմ պատերազմը կհանգեցնի Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման
03.03.2026 | 16:03
Իսրայելը կոտրել է Իրանի ճանապարհային տեսախցիկների համակարգը՝ Խամենեիին լրտեսելու համար․ The Telegraph
Բոլորը

Մարտի 24–ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Ժամանակը չի սպասում» կարգախոսով: Օրվա հիմնական խորհուրդն է համաշխարհային հանրության, գործադիր իշխանությունների, առողջապահական ոլորտի աշխատողների և բնակչության տարբեր խավերի ուշադրությունը հրավիրել տուբերկուլոզի գլոբալ համաճարակին` հիվանդության նոր դեպքերի և մահացության կրճատմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր գործադրելով:

Տուբերկուլոզը սոցիալական բնույթի վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը «Mycobacterium tuberculosis»-ն է: Այն  տարածվում է օդային ճանապարհով՝  թոքերի  կամ շնչուղիների մանրէազատ տուբերկուլոզով հիվանդ մարդուց, ով  հազալիս, խոսելիս կամ փռշտալիս արտազատում է վարակիչ փոքրիկ, 1-5 միկրոն չափերով կաթիլներ, որոնք էլ կարող են օդում մնալ մի քանի ժամ: Երկրագնդի բնակչության մոտ 1/4-ը վարակված է տուբերկուլոզով, և նրանց 1/10-րդի մոտ կյանքի ընթացքում զարգանում է ակտիվ տուբերկուլոզ:

Տուբերկուլոզի դեմ պայքարը ենթադրում է համալիր միջոցառումների  իրականացում, որտեղ առանցքային են կանխարգելումը, հիվանդության վաղ հայտնաբերումը, արդյունավետ բուժումը և հարբժշկական միջոցառումները՝ աջակցելու հիվանդին և ընտանիքին` հիվանդության բուժման երկար, երբեմն մինչև 2 տարի տևողությամբ ճանապարհ անցնելու համար:

Վերջին տարիներին մեր երկրում իրականացված հակատուբերկուլոզային արդյունավետ համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է դարձել կանգնեցնել և նվազեցնել տուբերկուլոզով հիվանդացության և մահացության աճի տեմպերը՝ 2020 թվականին 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է հիվանդության 13.3 դեպք (2010-ի հետ համեմատ նվազել է շուրջ 4 անգամ, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 37%-ով):

2020 թվականին մահացության ցուցանիշը կազմել է 1.5 (2010 թվականի համեմատ նվազել է շուրջ 2 անգամ, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 1,7%-ով):