Ուղղակի չենք կեղծելու․ ինչի՞ համար պետք է կեղծենք․ Բադասյանը՝ արտահերթ ընտրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ազգային ժողով – Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարց հնչեցրեց, որ կա պնդում, թե արտահերթ ընտրությունների ժամանակ Կառավարությունն օգտագործելու է իր լծակները և ինչ-որ առումով կեղծելու է ընտրությունները. ի՞նչ մեխանիզմներ են գործածվելու, որպեսզի խախտումներ չլինեն։

Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Ուղղակի չենք կեղծելու. դա է բանաձևը, ինչի՞ համար կեղծենք: 2018 թվականից հետո, այլևս հնարավոր չէ այդ անիվը հետ շրջել»,- ասաց Բադասյանը՝ հավելով, որ հնարավոր չէ քաղաքացիների կամքը որևէ կերպ խեղաթյուրել:

«Իսկ եթե ավելի կոնկրետ մեխանիզմների մասով, կարծում եմ, որ գործող իշխանությունը քաղաքական կամք ունի, միգուցե օրինակ Քրեական օրենսգրքում հետագա փոփոխություններ կատարելով կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում որոշակի փոփոխություններ կատարելով էլ ավելի ենք ամրապնդելու, որպեսզի ընտրական հանցագործությունների դեպքում լինի էֆեկտիվ դրանց բացահայտման, քննության մեխանիզմները: Մնացած մասով, կարծում եմ՝ Ընտրական օրենսգիրքը բոլոր հնարավորություններն ընձեռում է նաև քաղաքացիական հասարակությանը, ընդդիմադիր խմբակցություններին և նույնիսկ արտախորհրդարանական ուժերին իրականացնել իրենց վերահսկողությունը»,- նշեց Բադասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: