Բլինքենը կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռուսական С-400-ից, Չավուշօղլուն գործարքը կայացած է անվանել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կապակցությամբ Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ժամանակ կոչ է արել Անկարային հրաժարվել ռուսական զենիթահրթիռային  С-400 համակարգերից։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամլո ծառայության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ։

«Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել Թուրքիային իր վերահսկողության տակ չթողնել ռուսական  С-400 ԶՀՀ, իր անհանգստությունն է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու կապակցությամբ, որն ուղղված է կանանց հանդեպ բռնության դեմ պայքարին, ինչպես նաև ընդգծել է ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների հարգման կարևորությունը»,- նշել է դիվանագետը։

Մինչ այդ, թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջին անձնական հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ԶՀՀ գնման պայմանագիրը ավարտված գործ է։

«Մենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կառուցողական բանակցություններ ենք անցկացրել։ Դրանց ընթացքում մենք հիշեցրել ենք, թե ինչու ենք որոշել գնել դրանք։ Նաև հայտարարել ենք, որ С-400-ի գործարքը կայացած գործարք է»,- ասել է նա Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։