Բազմազավակ ընտանիքին պատրաստվում են վտարել նկուղային կացարանից. ազատամարտիկները հավաքվել են՝ պաշտպանելու ընկերոջը

Լուրեր

04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
Բոլորը

Այսօր Նոր Նորքի հանրակացարանի մոտ ազատամարտիկներ էին հավաքված: Եկել էին պաշտպանելու իրենց բազմազավակ ընկերոջը՝ Վիրաբ Շաբոյանին: Ոստիկաններն այսօր պատրաստվում էին դուրս վռնդել ազատամարտիկին և նրա երեխաներին:

Թաղային ոստիկանը Factor.am-ին հայտնեց, որ սպասում են պետգույքի վարչության լիազորագրի՝ ընտանիքին շենքից վտարելու համար։

14 երեխաների հայր, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Վիրաբ Շաբոյանը պատերազմից հետո չի վերադարձել Հայաստան: Արցախը վերաբնակեցնողներից էր: Բայց 20 տարի Քաշաթաղում անցկացնելուց հետո, ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան՝ չդիմանալով անապահով կյանքին: Այստեղ ևս չի կարողացել մշտական աշխատանք գտնել, բնակարանի վարձ տալ։ Անցած տարվերջին զավթել է հանրակացարանի նկուղում գտնվող այս տարածքը և մնում է այստեղ երեխաների հետ: Տարածքը պատկանում է պետգույքի վարչությանը: Հավանաբար, այն ինչ-որ մեկին պետք է եղել, և ահա առավոտյան Վիրաբին հայտնի է դարձել, որ վարչությունը դիմել է ոստիկաններին և թաղապետարան՝ պահանջելով տարածքից շտապ դուրս հանել բազմազավակ ընտանիքին:

Այսօր առավոտից հանրակացարանի նկուղում «ռազմական դրություն» էր: Ազատամարտիկները պատրաստ էին դիմադրության: Մեր նկարահանող խմբի հայտնվելը, սակայն, կանխեց վտարողների մտադրությունը: Պետգույքի վարչությունից մեզ պատասխանեցին, որ Վիրաբ Շաբոյանը պետք է ազատի նկուղային հարկը, վտարումը օրենքի սահմաններում է, բայց ընտանիքը դրսում չի մնա: Վարչության մամուլի պատասխանատու Մարգարիտ Սարգսյանը վստահեցրեց․ «Առաջիկա օրերին Շաբոյաններին նոր տարածք է տրամադրվելու»:

Շաբոյանների երեխաները ընկճված վիճակում են: Տեղից տեղ գնալով՝ նրանք կորցրել են երազանքը: Տղաներից մեկը, հարցին, թե ինչ երազանք ունի, պատասխանեց․ «Խոհանոց ունենալ»։

Պետական այրերը շարունակ կրկնում են, որ բազմազավակ ընտանիքները պետության ուշադրության կենտրոնում են, նույնիսկ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենք են շուտով ընդունելու։ Փետրվարի 2-ին էլ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բազմազավակ ծնողների հետ էր հանդիպել և հայտնել նրանց, որ բազմազավակ ընտանիքը ազգային արժեք է։ Հիշեցրեց, որ չմոռանան։

Սյուզան Սիմոնյան