Շարժական արագաչափերը՝ կանխարգելիչ գործի՞ք, թե՞ վարորդների «թալանի» նոր միջոց

Լուրեր

12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճանապարհային ոստիկանությունն անակնկալ է պատրաստել վարորդների համար: Փետրվարի 8-ից սկսած կգործեն շարժական արագաչափեր: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ շարժական արագաչափերի տեղադրման շարժառիթը Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարներն են, որոնց հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումն է:

Հիշեցնենք, որ նմանատիպ փորձ ճանապարհային ոստիկանությունն արդեն կիրառել է 2015 թվականին, Վարդառավի տոնին, որն առաջացրել էր քաղաքացիների դժգոհությունը:

Հայաստանում ներկայումս կա 178 ֆիքսված արագաչափ, իսկ շարժականը նախնական կլինի մեկը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

Անդրադառնալով վարորդների դժգոհություններին, թե իրենց թալանում են, պաշտոնյան կոչ է արել բոյկոտել ոստիկանության «թալանը» և խախտումներ թույլ չտալ: Վարորդի ընկեր ՀԿ-ի համահիմնադիր, ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ շարժական արագաչափերը ներդրվում են որպես զսպող մեխանիզմ, դրանց օգտակարությանը, սակայն, նա թերահավատորեն է մոտենում։

Վարորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող փորձագետը հիշեցրեց այս տարվա սկզբին արագության գերազանցման հետևանքով ավտովթարի զոհ դարձած ոստիկանության երկու աշխատակիցներին և կարծիք հայտնեց որ վերջին շրջանի մահացու ելքով վթարներն են դարձել նոր որոշում կայացնելու առիթ:

Իսկ թե ինչպես են վարորդները վերաբերվում այս նորամուծությանը՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան