ԵՄ-ն քննարկում է Թուրքիայի դեմ զբոսաշրջային պատժամիջոցներ սահմանելու հարցը

Լուրեր

30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրամիությունը քննարկում է Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանման հարցը այս շաբաթ տեղի ունենալիք գագաթնաժողովից առաջ։ Այս մասին գրում է Ahval գործակալությունը՝ հղում անելով euobserver-ին։

Համաձայն ԵՄ-ի արտաքին քաղաքականության ռազմավարության՝ քննարկվում  է  պատժամիջոցների լայն շրջանակ, որոնք ուղղված են լինելու Թուրքիայի տնտեսության կարևոր ոլորտներին։ Դրանց շարքում է զբոսաշրջային ծառայություների մատուցումը, անդամ պետությունների կողմից բացասական տուրիստական խորհրդատվությունը։ Զբոսաշրջությունը Թուրքիայի համար կարևոր եկամտի աղբյուր է թուրքական բիզնեսի համար, որը մեծապես տուժել է COVID-19  համավարակի հետևանքով։

Լրատվամիջոցը գրում է, որ քննարկվող մյուս միջոցառումներից է Եվրոպական ներդրումային մարմնի կողմից վարկերի տրամադրման սահմանափակումն ու պատժամիջոցների կիրառումը այն էներգետիկ ոլորտի հատկապես այն անձանց նկատմամբ, որոնք մասնակցում են Արևելյան Միջերկրականի վիճելի ջրերում հորատման աշխատանքներին։

Փաստաթղթում, սակայն, նշվում է, որ եթե Թուրքիան շարունակի ԵՄ-ի հետ հարաբերություններում դեէսկալացման քաղաքականությունը, կպարգևատրվի։

Մեկ միջոցառում, որը քննարկման ենթակա չէ, Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցության, 2016թ-ի միգրացիոն համաձայնագրի շարունակումն է, որը թույլ տվեց կրճատել սիրիացի փախստականների մուտքը Եվրոպա։ Համաձայնագիրը դեկտեմբերին ավարտվել է, սակայն եվրոպացի առաջնորդները ցանկանում են վերականգնել այն։

ԵՄ գագաթնաժողովը կմեկնարկի հինգշաբթի և կտևի երկու օր։

Էմմա Չոբանյան