Պատվաստվելը կորոնավիրուսով չվարակվելու երաշխիք չէ․ դիմակ կրելը պատվաստվածների համար էլ է պարտադիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է լարված մնալ։ Առողջապահության նախարարությունից զգուշացնում են՝ եթե հակահամաճարակային կանոնները խստագույնս չպահպանվեն, մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6․820 նոր դեպք, ինչը կազմում է ներկայում բուժում ստացողների մոտավորապես 69%-ը: Զուգահեռաբար, Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։

Պատվաստվողների շրջանակը, պայմանավորված պատվաստանյութի սղությամբ, դեռևս շատ նեղ է՝ ընդգրված են բուժաշխատողներն ու խոցելի խմբի անձինք։

Խոցելի խմբում ներառված անձինք կպատվաստվեն անվճար, երբ Հայաստան կհասնի պատվաստանյութի հերթական խմբաքանակը։ Իսկ թե երբ այն հասանելի կլինի հասարակության մյուս խմբերի համար, դեռևս հայտնի չէ։

Փոխարենը հայտնի է, որ անգամ պատվաստվելուց հետո պետք է դիմակ կրել, քանի որ հնարավոր է վարակվել և վարակի տարածող հանդիսանալ։ Պատվաստվողների առավելությունը մեկն է: «Այս փուլում պատվաստումների նպատակը ծանր դեպքերի կանխարգելումն է, հոսպիտալացման նվազեցումը»,- ասում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։

Հայաստանում առկա է միայն ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, իսկ մեկ այլ՝ աղմուկի կենտրոնում հայտնված AstraZeneca-ի ձեռքբերման շուրջ բանակցությունները շարունակվում են։

Նշենք, որ Եվրամիության մի շարք երկրներ, այդ թվում՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, անցած օրերին դադարեցրել են AstraZeneca-ով պատվաստումները՝ պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ առանձին դեպքերում տրոմբոցիտների քանակի պակասի և բարդացումների մասին ահազանգերի պատճառով։ Մինչդեռ Դեղամիջոցների հարցերի եվրոպական գործակալության փորձագետները պնդում են՝ AstraZeneca-ն անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ է։

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը կարևոր է համարում այն, որ պատվաստվելը Հայաստանում ոչ թե պարտադիր, այլ կամավոր բնույթ է կրելու։ Նշում է՝ պետք է մարդկանց հետ լուրջ աշխատանք տարվի մինչև պատվաստվելը, հաշվի առնվեն բոլոր ռիսկերը։

Հայաստանում քովիդից ու քովիդով վարակված, բայց այլ պատճառով մահացածների ընդհանուր թիվն անցնում է 4․000-ը։

Հավելենք, որ հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության 801 նոր դեպք է հաստատվել, թեստավորվել է 3.721 անձ, մահացել՝ 26-ը։ Ընդհանուր վարակվածների թիվը հասնում է 185.020-ի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան