Բաքուն՝ հայ գերիների վերաբերյալ HRW-ի զեկույցի մասին․ «Բոլոր հայ ռազմագերիները վերադարձվել են»

Լուրեր

15.05.2026 | 12:18
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 205-ը 205-ի դիմաց
15.05.2026 | 12:10
ՀՀ-ում ասիական հանցավոր խմբավորում է բացահայտվել // Ադրբեջանով 14 վագոն ցորեն է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
15.05.2026 | 12:04
Ադրբեջանական SOCAR-ը Վրաստանի նախկին փոխվարչապետին նշանակել է Italiana Petroli-ի ղեկավար
15.05.2026 | 11:55
«Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգերը կալանավորվել է մեկ ամսով
15.05.2026 | 11:54
«Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
15.05.2026 | 11:43
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ
15.05.2026 | 11:33
Չինաստանը Մերձավոր Արևելքում երկարատև հրադադարի և նավագնացության ուղիների «հնարավորինս շուտ» վերաբացման կոչ է անում
15.05.2026 | 11:27
ԱԱ-2026․ Դեշամը հրապարակել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 11:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
15.05.2026 | 11:10
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
15.05.2026 | 11:03
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են համագործակցությունը կրիտիկական հանքանյութերի ոլորտում
15.05.2026 | 10:54
Ռյազանում ուկրաինական հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել
15.05.2026 | 10:45
Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի դի է հայտնաբերվել
15.05.2026 | 10:37
Թրամփը հայտարարել է՝ Սի Ցզինպինը խոստացել է չզինել Իրանին և առաջարկել է օգնել Հորմուզի նեղուցը բացելուն
15.05.2026 | 10:31
Կառլո Անչելոտին երկարաձգել է Բրազիլի հավաքականի հետ պայմանագիրը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ խոշտագումների ու բռնությունների ենթարկելու մասին զեկույցին։ Բաքվից, ինչպես և սպասելի էր, հայտնել են, որ պահպանում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը։

«Մենք հերքում ենք Human Rights Watch-ի այն պնդումները, որ ռազմագերիների նկատմամբ վերաբերվել են Ժնևյան կոնվենցիային ոչ համապատասխան։ Ցավոք, վերջին զեկույցը, որում Human Rights Watch-ը պնդում է հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, միակողմանի է և չի արտացոլում օբյեկտիվ իրավիճակը։ Նման զեկույցների պարբերական բնույթը, որը հիմնված է անհիմն ապացույցների վրա, կասկածի տակ է դնում դրանց հավաստիությունը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ հայ ռազմագերիների հետ վարվել են Ժնևյան կոնվենցիային համապատասխան։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս մեկ անգամ հայտարարել է, որ իրենց մոտ, իբր, հայ ռազմագերիներ չկան։

«Ինչ վերաբերվում է Ադրբեջանում առկա գերիներին, ուզում ենք ընդգծել, որ Ադրբեջանը բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստան։ Անձինք, որոնք Ադրբեջանում ձերբակալվել են 2020թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, ռազմագերի չեն համարվում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերի 16-ին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները հարուցել են տարբեր քրեական գործեր, որակել դիվերսանտներ ու հրաժարվում են հետ վերադարձնել։ 8 շիրակցիներ արդեն վերադարձել են։ Հունվարի 28-ին Հայաստան է վերադարձել 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը։ Մնացյալ 54 գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։

Հավելենք նաև, որ օրերս Human Rights Watch-ը զեկույց է հրապարակվել, որում խոսվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, բռնությունների մասին։

Կազմակերպությունը զրուցել է նաև 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն նկարագրել են իրենց և այլ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները։ Բոլորը պատմել են երկար և պարբերաբար ծեծի ենթարկվելու մասին: Նրանցից մեկը հայտնել է, որ իրեն խոշտանգել են սուր մետաղական ձողի օգնությամբ, մյուսը պատմել է էլեկտրահարելու դեպքերի մասին, մեկ այլ նախկին ռազմագերի էլ տեղեկացրել է, որ անընդհատ վառվող ծխախոտով այրվածքներ են հասցրել: Տղամարդկանց պահել են նվաստացուցիչ պայմաններում, հատկապես առաջին օրերին շատ քիչ ջուր ու ուտելիք են տվել:

Զեկույցում նաև ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն այս դեպքերն ու բոլոր մեղավորներին պատասխանատվություն ենթարկեն, ինչպես նաև անհապաղ ազատ արձակեն մնացյալ բոլոր հայ ռազմագերիներին։

Էմմա Չոբանյան