Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն վաղը գրավոր կարգով կքննի ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը
Հասարակություն
22.03.2021 | 22:12ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ վաղը, մարտի 23-ին Սահմանադրական դատարանը գրավոր կարգով քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը։
«Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ վաղը՝ մարտի 23-ին, ժամը 11։00-ին Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը»,- ասվում է փաստաբանական թիմի հաղորդագրությունում։