Միֆ են փաթաթում մեր վզին, թե ՌԴ-ն ՀՀ-ի փրկիչն է․ ագրեսոր թուրքերի հետ նա կիսել է մեր հայրենիքը․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.03.2026 | 23:44
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
26.03.2026 | 23:17
Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են
26.03.2026 | 23:03
Սպիտակ տանը միջոցառմանը Մելանյա Թրամփը ներկայացել է անակնկալ հյուրի՝ հումանոիդ ռոբոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 22:50
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.03.2026 | 22:39
Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համակարգված Իրաքից դուրս է բերել իր զորքերը
26.03.2026 | 22:21
Քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
26.03.2026 | 22:09
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
26.03.2026 | 22:03
Արցախի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել․ վիրավոր կա
26.03.2026 | 21:51
Իրանն ամրապնդում է Խարգ կղզու պաշտպանությունը՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունից մտահոգության ֆոնին. CNN
26.03.2026 | 21:41
Առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց
26.03.2026 | 21:30
Ամերիկացիներն ինձ ասում էին՝ եթե ռուսները չկարողանան պաշտպանել արցախահայերին, ավելի լավ չէ՞ նրանց Հայաստան բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 21:20
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրում հայհոյելու համար․ ինչ է պատմում ԱԺ նախագահը միջադեպից
26.03.2026 | 21:19
Թրամփը բացահայտել է Իրանի «իրական նվերը» ԱՄՆ-ին
26.03.2026 | 21:02
Վարժական հավաքի պահեստազորայիններիի վնասվածքի դեպքով կա ձերբակալված. ՔԿ
26.03.2026 | 21:00
Փաշինյանի և Քոչարյանի բանավեճը «էշի պես զռալու» մասին՝ քաղաքական մտքի բացակայության արդյունք է․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարո՛ն Ղուկասյան, բավարար չափով հասկացվա՞ծ է ՌԴ-ի դերակատարությունն Արցախի դեմ պատերազմում և նրա շահերը։ Որոշ շրջանակներ ունեն ակնկալիք, որ ՀՀ-ն պետք է շնորհակալություն հայտնի ՌԴ-ին՝ Արցախ մտնելու համար։

-1921 թվականին նույնպես ծնվեց այդ քաղաքական միֆը, որ Խորհրդային Ռուսաստանը փրկել է մեզ Թուրքիայից, և ՌԴ-ի ու Թուրքիայի միջև մոսկովյան պայմանագիրը հենց տեղում վերացրեց այդ միֆը։ Եղբայրության մասին գաղափարախոսությունը երկու բարեկամ կառավարությունների միջև ի հայտ եկավ, որ այդ մարդիկ այդպես են աշխարհին նայում։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մեջ ի՞նչն էր կարևոր, որ և՛ քեմալիստները, և՛ բոլշևիկները մերժում էին, որ հայ ժողովուրդը պետք է հատուցում ստանա Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության համար, և ավելին՝ մերժում էին, որ նախկին Ռուսաստանի՝ հայաբնակ շրջաններում իր պետությունը կառուցի։ Այդ երկու ֆունդամենտալ դրույթներն էին, որ այդ պայմանագրում վերաբերվում էին մեր ժողովրդին։ Մենք բացահայտում ենք հայ ժողովրդի նկատմամբ եղած վերաբերմունքը։

Ե՛վ ՌԴ-ն, և՛ Թուրքիան առ այսօր հավատարիմ են դրան։ Մեր ժողովրդի համար սա լուրջ խնդիր է, որովհետև իրականում Առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովուրդը ճանաչեց որպես մասնակից ՀՀ-ին՝ Սևրի պայմանագրի․ Անտանտայի կողմ է հանդիսացել և, ըստ էության, 1920 թվականի հայ-թուրքական պատերազմը և ՌԴ-ի կողմից Հայաստանի օկուպացիան վերացրին Հայաստանի միջազգային սուբյեկտավորումը։ Մենք միակ ժողովուրդն ենք, որը ոչ միայն հատուցում չի ստացել կրած վնասների համար, այլ նաև զրկվել է պահանջ ներկայացնելու իրավունքից։ Մեր՝ Խորհրդային Միության կազմում լինելը 70 տարի մեր պահանջը զսպելու ձևն էր, որը Թուրքիան և ՌԴ-ն ֆիքսեցին Մոսկվայի պայմանագրի միջոցով, և հետագայում դա կրկնեցին Կարսի պայմանագրով։ Հիմա փորձ է արվում այդ ավանդույթը պարտադրել՝ մեր ժողովրդի վզին են պարտադրում միֆ, թե քո հայրենիքը կիսած մի կողմը քո փրկիչն է, մյուսը՝ ագրեսորը։

Այս պլատֆորմի վրա ապրած պետությունը պետք է խաբեության վրա կառուցեր իր արտաքին քաղաքականությունը։ Եթե ՌԴ-ն քո դաշնակիցն է, չես կարող հանրությանդ ճշմարտությունն ասել, պիտի հորինես, որ ինքը փրկիչն է, ինքը միակ երաշխավորն է անվտանգության։ Այդ ամբողջ կեղծիքը հարկադրելու է բոլոր ոլորտների հիմքում ունենալ սուտը։ Դա Երրորդ հանրապետության տրագեդիան է՝ Արցախյան երկրորդ պատերազմն ավարտը տվեց Երրորդ Հանրապետության։ Հիմա կատարվողը Երրորդ Հանրապետության ամփոփումն է։ Պետք է հանգուցալուծվի ստի վրա կառուցված պետությունը, որը երբեք իրավունք չուներ ճշմարտությունն ասել իր քաղաքացիներին, որ զրկված ենք եղել մեր հայրենիքից, պահանջներից և շարունակում ենք ունենալ, որովհետև գոյություն ունի ռուս-թուրքական շահերի համընկնում։

-Այս համատեքստում ի՞նչ կարևորություն է ստանում արտահերթ ընտրությունը։

-Այդ քաղաքականությանը վերջ կտրվի՞, թե՝ ոչ։ Արտահերթ ընտրությունները դրա մասին են լինելու։ Իհարկե, իշխող ուժերի և Մոսկվայի շահերը համընկնում են, որպեսզի Հայաստանում արտահերթ ընտրությունները լինեն ոչնչի մասին։ Շատ խոսեն, իրար խփեն, բայց էությամբ լինեն ոչնչի մասին։ Էությունը հետևյալն է՝ մենք հրաժե՞շտ ենք տալիս Երրորդ Հանրապետությանը, մենք դո՞ւրս ենք գալիս խաբեության այդ տիրույթից, մենք ունե՞նք կամք՝ որպես ժողովուրդ, ճշմարտության վրա կառուցելու մեր պետությունը և մեր ապագան։ Այո՛, եթե մեր ժողովուրդն անի այդ ընտրությունը, մենք լիովին այլ իրավիճակում կհայտնվենք։

Ի՞նչն է այսօր հայ ժողովրդի մոտ բացակայում՝ միջազգային հանրության օժանդակությունը, մարդիկ նայում ու չեն հասկանում՝ ինչո՞ւ է այս ամենը մեր ժողովրդի հետ կատարվում։ Այդ ամենը, իհարկե, կապված է այդ խնդիրների հետ և պարզ է, որ Հայաստանը չունի նավթ, որպեսզի ռեսուրսները վաճառի և պետությունը դրա հաշվին իր ռազմական, սոցիալական, այլ ծրագրերը ֆինանսավորի։ Հայաստանի համար միջազգային, Սփյուռքի օժանդակությունը կարևոր նշանակություն ունի։ Բնականաբար, այսօր բեկումնային պահ է մեր երկրի համար և պետք է որոշումը կայացնենք՝ շարունակո՞ւմ ենք մնալ Երրորդ Հանրապետությունում, թե՞ քայլ ենք անում դեպի Չորրորդ հանրապետություն՝ ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան