Կա Նիկոլ Փաշինյան և իր կցորդները․ Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
Բոլորը

Փաստացի «Իմ քայլը» քաղաքական ուժը գոյություն չունի, կա նիկոլ Փաշինյան և նրա կցորդներ, և ինչպես որոշում է Նիկոլ Փաշինյանը, այդպես էլ լինում է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Իմ քայլը» ընտրություններին պատրաստվում է կրկին առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

«Եթե լիներ քաղաքական ուժ, մենք վաղուց կունենայինք վարչապետի փոփոխություն, բայց քանի որ չկա քաղաքական ուժ՝ «Իմ քայլի» տեսքով, մենք ունենք Նիկոլ Փաշինյան և իր կցորդներ: Եվ հիմա պատահական չէ Ընտրական օրենսգրքի փոփոխության իրենց առաջարկը, իրենց գաղափարն այն է, որ լինի առաջին համար և նրա կցորդներ՝ փակ համամասնական համակարգի մասին է խոսքը: Եթե «Իմ քայլը» լիներ թիմ, քաղական ուժ, այլ վարչապետ կունենայինք, բայց քանի որ չկա, սպասել, որ քարոզարշավին «Իմ քայլը» նոր դեմքով հանդես կգա, անիմաստ է»:

Գորգիսյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը տապալել է ողջ պետությունը և բոլոր այն ինստիտուտները, որին «կպել» են, և ամեն օր վնաս են հասցնում ՀՀ-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: