Խայտառակ ընտրություններ կլինեն և ճգնաժամը կխորանա, եթե ԸՕ-ն չփոխվի․ «Իմ քայլում» կան մարդիկ՝ դա հասկանում են․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

-Պարո՛ն Իոաննիսյան, արդյո՞ք միանշանակ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնելու են նոր Ընտրական օրենսգրքով և մի կողմ է դրվելու հին, այդքան քննադատված օրենսգիրքը։

-Ինձ թվում է՝ այս ընտրությունների հետ կապված դժվար է որևէ բան ասել, որ միարժեք է։ Ո՛չ, ցավոք՝ դա միարժեք չէ։ Կուզենայի, որ դա միարժեք լիներ։ Շատ սուբյեկտներ բավականին խոչընդոտում են Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ Մասնավորապես, դրանց դեմ է արտահայտվում «Լուսավոր Հայաստանը»։ Իրենք փորձում են ասել, որ դեմ են բովանդակությանը, բայց իրենք առհասարակ են դեմ։ Այսինքն՝ Հանրայինի եթերում Էդմոն Մարուքյանը հստակ ասել է՝ եթե նույնիսկ իրենց առաջարկներն ընդունվեն, իրենք դեմ են քվեարկելու օրենսգրքին։ Նույնը նաև Էդմոն Մարուքյանն ինձ է ասել։ Ես հստակ ասում եմ՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ, և որ աշխատում եմ օրենսգրքի վրա՝ ես պատրաստ եմ ԼՀԿ-ի որոշ առաջարկների հետ համաձայնվել և նաև իշխանություններին, «Իմ քայլին» համոզել, որ իրենք էլ դրան համաձայնվեն, եթե իմանամ՝ դրանով կոնսենսուս կլինի։ ԼՀԿ-ն ասում է՝ ոչ։ Իրենք ասել են հստակ․ անկախ բովանդակությունից՝ կողմ չեն քվեարկելու ԸՕ-ի փոփոխություններին։

-Իսկ ԼՀԿ-ն հստակ ասե՞լ է պատճառը՝ նոր Ընտրական օրենսգրքին բոլոր դեպքերում դեմ լինելու։

-Մի քիչ կոռեկտ չի իմ և Էդմոն Մարուքյանի զրույցի մանրամասները հրապարակեմ, առավել ևս՝ դրանց հետ կապված կարող եմ իմ կարծիքն ունենալ, որն իրենց տեսակետից տարբերվում է։ Բայց պիտի ասեմ, որ այն, ինչ ես լսեցի, ինձ համար անհասկանալի է։

-Քաղաքական ուժերից բացի՝ նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողո՞վը։

-Այո՛, ԿԸՀ-ն ևս շատ առարկություններ ունի, որոնց վրա «Իմ քայլում» շատերը հիմնվում են։ Կան բաներ, որ նույնիսկ քննարկումների ժամանակ չեն կարող ասել՝ վա՛յ, էս ֆինանսական թափանցիկության պահանջը, որ խիստ դրվում է, բա ո՞նց ենք անելու։ Այդպիսի բան չեն կարող ասել։ Բայց ԿԸՀ-ի առարկություններն ընդհանրապես չեն վերաբերվում իրենց։ ԿԸՀ-ն ներկայացնում է առարկություն՝ կապված մի դրույթի հետ, որի իրագործողը Ոստիկանությունն է, որն ասում է՝ ես դրա իրականացման հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Մինչդեռ ԿԸՀ-ն հայտարարում է, թե իմպլեմենտացիոն խնդիր կարող է առաջանալ։ Այս առումով անհասկանալի է ԿԸՀ-ի տեսակետը։ Գիտե՞ք՝ ինչ են գրել առարկությունների մեջ․ եթե բոնուս չլինի, ԱԺ-ում 105 պատգամավորի տեղ է նախատեսվում, ասում են՝ բա որ այդ պատգամավորների ուղիղ կեսը լինի մի խմբակցությունից, մյուս կեսը լինի երկրորդ խմբակցությունից, և քննարկում է կայունության բոնուսների հարցը՝ ո՞ր մեկը պիտի ստանա հավասար քանակի մանդատների դեպքում։ Չգիտես, էլի, պետք է նստես, լուրջ քննարկես՝ 105-ը բաժանած 2-ի՝ ինչ է լինելու, բացատրես, թե կես մադատ լինելու դեպքում ինչ պետք է լինի։ Հակասող բաներ են բերում, որոնք որոշ առումներով համընկնում են Վիգեն Սարգսյանի և Դավիթ Հարությունյանի «Լույս» հիմնադրամի դիրքորոշումների հետ ԸՕ-ի մասին։ Ես չեմ կարծում՝ ԿԸՀ-ն ՀՀԿ-ի հետ աշխատելով է դա անում։

-Միգուցե՝ ԿԸՀ-ն «Իմ քայլի» հե՞տ է աշխատում՝ նման առարկություններ ներկայացնելով։

-Այո՛, «Իմ քայլում» եղած տարբեր ուժերի, որոնք դեմ են։ Բայց եկեք արձանագրենք նաև, որ «Իմ քայլում» կողմ կլինեն նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը և հասկանում են՝ իրենց համար խայտառակություն է լինելու, լինելու են խայտառակ որակի ընտրություններ և քաղաքական ճգնաժամի խորացում, եթե օրենսգիրքը չփոխվի։ «Իմ քայլում» կան մարդիկ, դա հասկանում են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան