Եվրոպայում COVID-ի 3-րդ ալիքն է․ սահմանափակումները խստացվում են, պատվաստանյութը՝ շարունակում խնդիր մնալ․ CNBC

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Կորոնավիրուսի՝ «համավարակ» հայտարարվելուց ավելի քան մեկ տարի անց Եվրոպան շարունակում է պայքարել վիրուսի դեմ`վարակի երրորդ ալիքի և սահմանափակումների խստացման պայմաններում․ գրում է CNBC-ն։

Միևնույն ժամանակ, արտադրական խնդիրների և մատակարարման խոչընդոտների հետևանքով, Եվրամիությունում պատվաստումների թողարկումը դանդաղ է ընթանում։ ԵՄ անդամ երկրների ղեկավարներն այս շաբաթ հանդիպելու են՝ ևս մեկ անգամ քննարկելու պատվաստանյութերի արտահանման հնարավոր արգելքների ներդրումը:

Միևնույն ժամանակ մի քանի երկիր վերսկսում է արգելափակումները՝ վարակի երրորդ ալիքը զսպելու համար: Ֆրանսիան, Լեհաստանը և Ուկրաինան ավելի խիստ միջոցառումներ են կիրառում հանգստյան օրերին: CNBC-ի փոխանցմամբ՝ դրանք առնվազն մի քանի շաբաթ կշարունակվեն։

Շաբաթ՝ մարտի 20-ին, Փարիզում և Ֆրանսիայի 15 այլ շրջաններում, վերականգնվել է մեկամսյա մասնակի լոքդաունը՝ պակասեցնելու համար վարակման դեպքերի աճող թվերը, որոնք հիմնականում վերագրվում են կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ տարբերակներին։

Հավելենք՝ Եվրոպայում COVID-19-ի հաստատված դեպքերով առաջատարը Մեծ Բրիտանիան է։ Այնտեղ մինչ օրս վարակման 4.2 միլիոն դեպք է գրանցվել։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է։ Կորոնավիրուսի ամենամեծաքանակ դեպքերով երկրների շարքում են հաջորդաբար Իտալիան, Իսպանիան և Գերմանիան։ Մահացության դեպքերով Եվրոպայում առաջատարները Մեծ Բրիտանիան և Իտալիան են՝ համապատասխանաբար՝ 126 և 104 հազար դեպքով։

Նելլի Մելքոնյան