Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքներում մեղադրվող գերմանացի պատգամավորը չվերթի ժամանակ մահացել է

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Բունդեսթագի պատգամավոր Կարեն Շթրենցը, որն իշխող Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի անդամ էր, չվերթի ժամանակ մահացել է։ Գերմանական BILD պարբերականի փոխանցմամբ՝ նա Կուբայից Գերմանիա էր վերադառնում։

Նշվում է, որ Շթրենցն ինքնաթիռում կորցրել է գիտակցությունը։ Անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Դուբլինում, սակայն պատգամավորի կյանքը փրկել չի հաջողվել։ Հայտնի չէ, թե ինչու է Շթրենցը մեկնել Կուբա՝ մասնավո՞ր, թե՞ գործնական այցով։

Վերջին շրջանում Շթրենցի անունը կապվում էր Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքի հետ, նշվում էր, որ նա գումարներ է վերցրել Ադրբեջանի լոբբինգն անելու համար։ Հունվարին դատախազությունը նրա նկատմամբ հետաքննություն է սկսել։

Հավելենք, որ վերջերս Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրվող մի շարք գերմանացի պատգամավորների նկատմամբ հետաքննություն է սկսվել, իսկ Շթրենցն ադրբեջանական լոբբինգի ամենահայտնի ներկայացուցիչներից է։ Նրա գործունեության հետ կապված 2020թ․ հունվարին խուզարկություններ են կատարվել Շթրենցի կողմից տնօրինվող տարածքներում։ 2019թ․ մարտին էլ Կարեն Շթրենցը տուգանվել է 20․000 եվրոյով, քանի որ ժամանակին Բունդեսթագին չի տեղեկացրել Ադրբեջանից ստացվող հավելյալ եկամուտների մասին։

Շթրենցի հետ կապված կասկածներն առաջացել են դեռևս 2017 թվականին, ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի ժամանակ։ Մասնավորապես, գերմանացի պատգամավորի անունը նշվում է 2018 թվականի ապրիլին հրապարակված անկախ փորձագետների՝ Եվրոպայում Բաքվի շահերը լոբբինգ անելու համար կաշառք ստանալու մասին զեկույցում։ Այդ պատճառով 2018թ․ սկզբին Շթրենցը չի ներգրավվել ԵԽԽՎ պատվիրակության կազմում։

Էմմա Չոբանյան