ԲԴԽ-ն նոր լիազորություններ կստանա․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլի» նախագիծը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլի» մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները։

Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամանակում քննելու և լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության երաշխիքների պահովումը:

Ըստ նախագծի` որպես դատական սանկցիայի առանձին տեսակ՝ կնախատեսվի իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը իր դատավարական իրավունքներից օգտվելիս պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահերի ապահովումը:

«Նախագծով առաջարկվում է ԲԴԽ-ին այսուհետ օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Այս լիազորության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ԲԴԽ-ն իր լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են օրինակ՝ դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և այլ հարցերում երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերի: Այդ գործառույթների իրականացման համար ԲԴԽ-ին առաջարկվում է օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ»,- նշեց Վարդանյանը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք, և պահպանված են ժամկետները:

«Առաջարկվում է ԲԴԽ-ին լիազորություն վերապահել առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը և դատավարության մասնակիցների օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով և ելնելով արդարադատության շահերից՝ տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանությանը մասնակից դատավորիների համապատասխան մասնագիտացում կամ ենթամասնագիտացում ունեցող դատավորների թվից՝ հաշվի առնելով նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը և այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացք ապահաովելու հմտությունները: Ըստ առաջարկի՝ ԲԴԽ-ն ընտրելու է չափորոշիչներին համապատասխանող երեք  դատավորների, որոնց միջև տվյալ առանձնակի բարդության գործերը բաշխելու է՝ ներկայությամբ իրականացվող վիճակահանությամբ»,- նշեց պատգամավորը:

Ընդդիմության համոզմամբ, սակայն, փոփոխությունները միտված են դատական համակարգը վատթարացնելուն և քրեական գործերի քննությունը իշխանության համար նախընտրելի դատավորների վարույթ տեղափոխելուն:

«Այս չարեփոխումներով մենք ոչ թե ապահովում ենք դատարանների անկախությունն ու արդյունավետ աշխատանքը, այլ ավելացնում դատավորների կախվածությունը և սահմանափակում դատաիրավական իրավունքները՝ այդ թվում նաև դատավարության մասնակիցների, փաստաբանների և այլն»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց  ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում  նախագծում կատարվել են մի քանի փոփոխություններ։ Մասնավորապես,  Վլադիմիր Վարչդանյանը նշեց. «Սահմանադրությունը նախատեսում է դատավորի լիազորությունների կասեցում և ԲԴԽ գործունեության բնականոնությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամները լծվեն միայն ԲԴԽ-ում աշխատանքներով: Նախատեսում ենք նաև կասեցնել նրանց լիազորությունները որպես դատավոր, բացառությամբ Վճռաբեկ դատարանի դատավոր հանդիսացող դատավոր անդամի լիազորությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրում ոչ թե ԲԴԽ-ն, այլ ԱԺ-ն»:

Վարդանյանը հավելեց, որ իրենք ամփոփել են բոլոր այն առաջարկները, որոնք ստացել են Արդարադատության նախարարությունից:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում  ստացավ 81 «կողմ», 15 «դեմ» ձայներ: