«Ծառուկյան» խմբակցությունը միացավ «Ելք»-ի ստորագրահավաքին. թանկացումների հարցով արտահերթ նիստ կհրավիրվի

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին հանդես եկավ արտահերթ նիստ անցկացնելու առաջարկով:

«Տեղյակ եք՝ Հայաստանում ծավալվում են լայն սպառման ապրանքների թանկացումներ, որը կապված է Հարկային օրենսգրքի հետ: Առաջարկում ենք փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ին հրավիրել արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ իրականացնելու համար»,- նշեց Փաշինյանը:

Ատահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Փաշինյանն ասաց՝ «Ելք»-ը ստորագրում է նախաձեռնության տակ, ապա կոչ արեց պատգամավորներին միանալ իրենց: «Ծառուկյան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ միանում են «Ելք»-ի նախաձեռնած ստորագրահավաքին:

««Եկամտահարկի մասին» օրենքը և «Ակցիզային հարկի մասին» օրենքը համահունչ է, և մենք ընդհանրություն ունենք այդ օրենքի հետ կապված և ուզում ենք միանալուց առաջ նաև արձանագրել, որ կառավարությունն անգամ կոսմետիկ լուծումներ չիրականացրեց»,- նկատեց Մելքումյանը՝ հավելելով, թե իշխանությունն առաջ է ընթանում կարգախոսով՝ «ոչ թե քաղաքացիների համար, այլ քաղաքացիների հաշվին»:

Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքը երկու անգամ հանրահավաք-երթ է անցկացրել՝ ընդդեմ թակնացումների և հարկային բեռի ավելացման: Դաշինքը թեև հայտարարում էր, որ պայքարի խորհրդարանական լծակները սպառել են, և դա է պատճառը, որ անցել են փողոցային պայքարի, բայց ստացվում է, որ կրկին փողոցային պայքարից վերադառնում են խորհրդարան:

Նկատենք՝ եթե անգամ անհրաժեշտ ստորագրություններն ապահովվեն արտահերթ նիստ հրավիրելու համար միևնույն է նիստի անցկացման համար անհրաժեշտ քվորումն առանց իշխող հանրապետականի աջակցության հնարավոր չէ:

Շողիկ Գալստյան