«Մարդասիրության ու օրինականության գեղեցիկ սկզբունքներ ունենք, բայց իրականացնում ենք պատժողական քաղաքականություն, դիսոնանս կա»․ փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
Բոլորը

Դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում մենք մարդասիրության ու օրինականության գեղեցիկ սկզբունքներ ունենք, բայց իրականացնում ենք պատժողական քաղաքականություն: Այս մասին «Քրեակատարողական ոլորտում բարեփոխումները ձախողվո՞ւմ են. տեղաբաշխման հանձնաժողովը խախտում է դատապարտյալների իրավունքները» թեմայով առցանց քննարկման ժամանակ ընդգծեց փաստաբան Զարուհի Մեջլումյանը:

Փաստաբանն անդադարձավ մի շարք խնդիրների: «Երբ լինում է դատապարտյալների իրավունքների իրացում, վերահսկող դատախազները խնդիր են տեսնում, կասեցնում են, ուղարկում վերանայման: Հաճախ վերանայումից հետո ի վնաս դատապարտյալի որոշում է կայացվում: Կարծես դատախազությունը ելնում է այն կանխավարկածից, որ եթե իրացվել է դատապարտյալի իրավունքը, այ, այստեղ միգուցե ոչ իրավաչափ է, և կասեցումները լինում են, բայց եթե մերժումներ են լինում, դրանք նորմալ են, երբևէ մերժումը չեն կասեցնում և չեն ուղարկում վերանայման»,- նշեց փաստաբանը:

Նա ներկայացրեց խրախուսումների և տույժերի համամասնությունը՝ 2019-ի տվյալներով. «200 հազարից ավելի տույժ է եղել և ընդամենը հիսուն և մի քիչ ավելի խրախուսանք: Դրանց մեծ մասը կասեցվել է դատախազության կողմից և ուղարկվել վերանայման: Վերանայելուց հետո դատախազության հետ համակարծիք են գտնվել քրեակատարողական հիմնարկներում: Իսկ տույժերը երբևէ սխալ չեն լինում: Թվային պատկերների հետևում մարդկային ճակատագրերն են»:

Ըստ Զարուհի Մեժլումյանի՝ պետությունը մի պարագայում որդեգրում է վերականգնողական արդարադատություն՝ գոնե 2005-ից, մյուս կողմից իրականացնում է պատժողական քաղաքականություն:

«Երբ 2005-ին քրեակատարողական օրենքը մշակվեց, մենք որդեգրեցինք վերականգնողական արդարադատություն, պետությունն ասաց՝ պիտի վերասոցիալականացնենք անձին, այլ ոչ թե պատժենք, և անձը պիտի դրսևորի դրական վարք, ուղղվի և վերադառնա հասարակություն, բայց մյուս ձեռքով մենք իրականացնում ենք պատժողական քաղաքականություն: Այստեղ դիսոնանս է առաջանում, հակասություն կա: Եզակի դատապարտյալներ, երբ փորձում են իրենք իրացնել գրված օրենքները, տարբեր գործիքներ են փորձում իրականացնել, սա ինչ-որ տեղ դիտվում է նաև պարսավելի: Դատապարտյալը չի հասկանում՝ ինչ անի, որ դա համարվի դրական վարք: Մարդիկ կան, որոնք բանտ են նստել դեռ այն ժամանակ, երբ ԵԽ անդամ չէինք, Կոնվենցիան չկար, երբ անգամ համակարգիչ չկար: Ի՞նչ է արել համակարգը, որպեսզի այդ մարդիկ կարողանան ունենալ դրական վարքագծին համապատասխան ինչ-որ բան»,- նշեց Մեջլումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: