«Հերոսական բալլադ». Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգին հնչել են մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները

Լուրեր

16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է եղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։ Համերգին ներկա էր նաև ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված համերգը, որը կրում էր «Հերոսական բալլադ» խորագիրը, հնչել են նրա ստեղծագործություններից. «Հերոսական բալլադ» դաշնամուրի և նվագախմբի համար‚ «Հորժամ»՝ հոգևոր երգ սոպրանոյի և լարային նվագախմբի համար‚ Նոկտյուրն դաշնամուրի և նվագախմբի համար‚ «Իմ սիրտը լեռներում է» կինոֆիլմից երաժշտություն‚ Արիա-վոկալիզ սոպրանոյի և լարային նվագախմբի համար‚ «Առաջին սիրո երգը» բարիտոնի և նվագախմբի համար‚ «Ճակատագիր»՝ երգ բարիտոնի և նվագախմբի համար‚ «Քո հետքերը»՝ երգ բարիտոնի և նվագախմբի համար‚ «Սատանու անիվ»՝ երգ բարիտոնի և նվագախմբի համար‚ «Անուրջներ»՝ պիես դաշնամուրի և նվագախմբի համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել դաշնակահար Ալեքսանդր Գինդինը‚ սոպրանո Սիրանուշ Գասպարյանը‚ բարիտոններ Իլյա Կուզմինը և Գևորգ Հակոբյանը։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հոբելյանական համերգն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի և «Դիալոգ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ: