Իրանի արտգործնախարարը կրկին Թուրքիայում է․ քննարկվել են տարածաշրջանային հարցեր

Լուրեր

30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
Բոլորը

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն այսօր բանակցություններ են վարել  Ստամբուլում։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Հանդիպման ժամանակ երկու դիվանագետները քննարկել են Թուրքիայի ու Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև առկա տարածաշրջանային ու միջազգային խնդիրները։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվել էր, որ Զարիֆի պաշտոնական այցը Թուրքիա երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով է:

Հիշեցնենք՝ Իրանի արտգործնախարարը, հունվարի վերջին Ստամբուլ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ, հայտնել էր, որ Թեհրանում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը ՝ տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:

 

Տաթև Ֆռանգյան