Բայդենը չի պատասխանել, թե արդյոք պատրաստ է անձամբ խոսել Պուտինի հետ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք անձամբ խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բայդենը Սպիտակ տանը խոսել է կորոնավիրուսի թեմայից: Իր խոսքի վերջում լրագրողներից մեկը հիշեցրել է Պուտինի խոսելու առաջարկը և հարցրել, թե արդյոք Բայդենը կհամաձայնի դրան: Բայդենը չի պատասխանել և առանց շրջվելու հեռացել է ամբիոնից:

Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ռուս գործընկերը պետք է պատասխան տա ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի համար: «Նա կվճարի դրա համար», – ասել էր Բայդենը ABC- ին տված հարցազրույցում:

Լրագրողը այնուհետ հարցրել էր, թե նա Պուտինին «մարդասպան» համարում է: Բայդենը մի փոքր մտածելուց հետո դրական էր պատասխանել:

Ինքը՝ Պուտինը, հինգշաբթի երեկոյան հայտարարել էր, որ պատրաստ է խոսել Բայդենի հետ: «Ես շատ չէի հետաձգի այդ զրույցը: Ես ուզում եմ շաբաթվա վերջ մի փոքր հանգստանալ տայգայում: Հակառակ դեպքում հնարավոր կլիներ կամ վաղը, կամ երկուշաբթի [զրույց ունենալ-խմբ.]: Մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ, երբ հարմար կլինի ամերիկյան կողմի համար», – ասել է նա:

 

Տաթև Ֆռանգյան