Նախատեսվում է մշակել մի մոդել, որը գյուղատնտեսության և հարակից ոլորտներում թվային փոխակերպման նախադրյալներ կստեղծի

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը (Enterprise Armenia) ամփոփել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Սևծովյան ավազանի տարածաշրջանում գյուղատնտեսության և հարակից ոլորտներում պայմանների համատեղ նախապատրաստում՝ թվային փոխակերպման նպատակով (խելացի գյուղատնտեսություն)» ծրագրի առաջին փուլում կատարված աշխատանքները, որոնք ծրագրի հետագա բարեհաջող իրականացման կարևոր նախապայման են. այս մասին հայտնեցին «Ներդրումների աջակցման կենտրոն»-ից:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է մշակել մի մոդել, որը գյուղատնտեսության և հարակից ոլորտներում թվային փոխակերպման նախադրյալներ կստեղծի. մի գործընթաց, որն ինտենսիվ կերպով ընթանում է ողջ աշխարհում:

Ծրագրի կարևորագույն և առանցքաին արդյունքներից մեկը առցանց հարթակի ներդրումն է, որի շնորհիվ ծրագրի գործընկեր երկրներում թվային գյուղատնտեսության ներկայացուցիչների միջև հնարավոր կլինի կապ հաստատել: Նմանատիպ հարթակ Հայաստանում կգործի առաջին անգամ և կապահովի շահառուների միջև արդյունավետ արդյունաբերական և առևտրային կապեր, փորձի փոխանակում, տեխնոլոգիական և գործարար համագործակցություն: Հարթակը ունենալու է նաև հարուստ տվյալների բազա, ուր ամփոփված են լինելու ոլորտում իրականացված բոլոր հետազոտական աշխատանքները, վիճակագրական տվյալներ, ոլորտային ուղեցույցեր:

Ծրագրի առաջին փուլում, մի շարք հանդիպումների և փորձագիտական քննարկումների արդյունքում, սահմանվել են թվային գյուղատնտեսության գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացման չափանիշները: Դրանց հիման վրա կազմված հետազոտական հարցաթերթերը կբացահայտեն ոլորտում ընդգրկված անհատների և կազմակերպությունների ընդհանուր պատկերը և վեր կհանեն Հայաստանում և գործընկեր մյուս 5 պետություններում թվային գյուղատնտեսության առկայության և զարգացման մակարդակը, առկա խնդիրները, հնարավորությունները:

«Ներդրումների աջակցման կենտրոնի» ջանքերով՝ հավաքագրվել է թվային գյուղատնտեսության ոլորտում որևէ կերպ ներգրավված կամ գործող 100 շահառուների ցանկը՝ ֆերմերներ, արդյունաբերության ներկայացուցիչներ, հետազոտական ինստիտուտներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Վերջինների հետ հարցումները և դրանց արդյունքների ամփոփումը կիրականացվեն հատուկ մշակված մեթադաբանությամբ:

Ծրագրի ամբողջական իրականացումը և առցանց հարթակի ներդրումն ու գործարկումը նախատեսված է ավարտին հասցնել նախքան 2022 թվականի մարտ ամիսը: