Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից. ՄԻՊ

Լուրեր

18.12.2025 | 13:18
Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս հանգստյան օրերին բանակցություններ կանցկացնեն Մայամիում. Politico
18.12.2025 | 13:11
ՌՊԼ․ Սպերցյանը` նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
18.12.2025 | 13:07
Վաղարշապատի համայնքապետարանը գրավոր իրազեկում չի ստացել այսօր Մայր Աթոռում հավաք անցկացնելու մասին
18.12.2025 | 13:02
Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային
18.12.2025 | 12:56
Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
18.12.2025 | 12:34
Վրաստանն արգելել է իր քաղաքացիներին քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում
18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:38
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև այսօր սրճարանում տեղի ունեցած միջադեպի հրապարակված  հանգամանքները: Այս մասին ասվում է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։

«Դրանից բացի, տեղի է ունեցել առանձնազրույց լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ, որը պնդել է, որ նախարարն  իր հետ խոսել է հայհոյանքներով, տվել սպառնալիքներ, իր նկատմամբ գործադրել է բռնություն և կոտրել համակարգիչն ու վնասել հեռախոսը: Նա Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ իր նկատմամբ բռնության գործադրումից առաջ ինքը մոտեցել է նախարարին և հարցեր տվել այն մասին, թե ինչ է նախարարն անում աշխատանքային ժամին սրճարանում:

Պաշտպանի աշխատակազմն առանձնազրույց է ունեցել նաև լրագրող Տաթև Այվազյանի հետ, որը նշել է, որ նույն սրճարանում է գտնվել Փայլակ Ֆահրադյանի հետ միասին և լսել է նախարարի սպառնալիքներն իր գործընկերոջ հասցեին, ինչպես նաև բռնության միջադեպից հետո նախարարը հայհոյել է նաև իրեն:

Ըստ Փ.Ֆահրադյանի  և Տ.Այվազյանի՝ նախարարն իմացել է, որ իրենք լրագրողներ են:

Պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է նաև միջադեպի վերաբերյալ տարածված տեսանյութերն ու լրագրողի վարքագծի վերաբերյալ ավելի ուշ արված հրապարակումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ լրագրողների մասնագիտական գործունեությունը պաշտպանված է օրենքով:

Ցանկացած պարագայում նախարարն իրավունք չուներ բռնություն գործադրել քաղաքացու նկատմամբ:

Նախարարի վարքագիծն առավել ևս դատապարտելի է այն պայմաններում, երբ ինքը տեղյակ էր, որ իրեն հարցեր է տալիս լրագրող և որ ինքը բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ:

Որպես կարևոր հանգամանք՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում առանձնացնել, որ լրագրողը մոտեցել է հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, դա տեղի է ունեցել հանրային, այլ ոչ թե մասնավոր վայրում և այդ նույն վայրում էլ տեղի է ունեցել բռնության միջադեպը:

Պաշտոնյաները, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պարտավոր են ցուցաբերել հանդուրժողականություն բոլոր այն դեպքերում, երբ լրագրողները տալիս են իրենց դուր չեկող հարցեր կամ իրենց նկատմամբ ցուցաբերում են քննադատական վերաբերմունք: Ավելին, նրանք պետք է իրենց հանրային վարքագծով օրինակ լինեն, հատկապես եթե դա վերաբերում է բռնության բացառմանը:

Հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ ունի լիազորությունների սպառիչ շրջանակ և սահմանափակված է իր իրավական կարգավիճակի սահմաններով:

Որևէ պատճառ չի կարող արդարացնել պաշտոնատար անձի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը:

Ցանկացած հարց, ինչ էլ որ լինի, պետք է լուծվի բացառապես պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում՝ համապատասխան իրավասությունն ունեցող մարմինների կողմից:

Միջադեպի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից համապատասխան գրություն կուղարկի Գլխավոր դատախազություն:

Այս պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն»,- ասվում է հաղորդագրությունում։