Վարչական դատարանը չի կարող Օնիկ Գասպարյանին վերականգնել պաշտոնում. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
25.09.2026 | 20:12
Վրաստանի Պատրիարքարանը մտահոգված է Ադրբեջանում վրաց եկեղեցում աշխատանքներով․ Բաքուն կտրուկ արձագանքել է՝ մի կրկնեք Հայ եկեղեցու մոտեցումը
25.09.2026 | 20:00
Պատերազմից հետո Սամվել Կարապետյանը Փաշինյանի հետ ջերմ էր, ընդդիմադիր դարձավ, երբ հետապնդվեց․ մենք ընդդիմադիր էինք սկզբից․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 19:47
ԱՄՆ-ը TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերը նվազեցնելու կարևոր գործիք
25.09.2026 | 19:37
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
25.09.2026 | 19:28
Այգեստանի դպրոցում 6 երեխայի ինքնազգացողությունը վատացել է․ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
25.09.2026 | 19:14
Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը
25.09.2026 | 19:00
Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատության մեջ հայտնվի ոչ թե Պուտինի ընկերը լինելու պատճառով, այլ որովհետև ապօրինություն չի գործել․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 18:48
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
25.09.2026 | 18:39
ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը դատարանում ինքնավնասում է կատարել
25.09.2026 | 18:30
Մեքենայից դուրս է գցել կնոջը 4-ամյա դստեր աչքի առաջ․ ընտանեկան բռնության մտահոգիչ թվերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 18:21
Թող Փաշինյանը հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից, ես կհրաժարվեմ մյուս 2 երկրներինից. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 18:17
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել է «բարեկարգման աշխատանքներով պայմանավորված»․ քաղաքապետարանի մամուլի խոսնակ
Բոլորը

Վարչական դատարանի որոշումն անօրինական է, դատարանը փորձել է իրեն վերագրել սահմանադրական նորմի վերաբերյալ գործողություն: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ երեկ կայացրած որոշմանը:

«Գործողությունն արդեն ավարտվել է, չի կարելի իրավունքի ուժով գործողության մեջ մտնող նորմի հետ կապված հայցի ապահովման միջոց կիրառել, դա շենքի շինարարություն չէ, որը կարող ես կասեցնել մինչև դատական ակտի կայացումը: Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես է ի կատար ածվելու, եթե ենթադրենք, որ այդ որոշումը իրավական ուժ ունի: Վարչական դատարանը չի կարող ինչ-որ բան վերականգնել, դատարանը կարող է կասեցնել»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ այսօր ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները կատարում է ժամանակավոր պաշտոնակատարը, իսկ Օնիկ Գասպարյանը, ըստ նրա, շարունակում է լինել սպա և գտնվել ՊՆ կադրային ռեզերվում:

Մանրամասները՝ տեսանյութում: