Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Զարուհի Փոստանջյանին

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը դատի տվել Զարուհի Փոստանջյանին․ վարչապետի փաստաբանը մանրամասնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Նշվում է, որ Փաշինյանը պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալներ հրապարակայնորեն հերքում և զրպարտության համար նախատեսված փոխատուցում բռնագանձում։ Թե ինչ հիմքով է Նիկոլ Փաշինյանը դատական հայց ներկայացրել Զարուհի Փոստանջյանի դեմ, Factor.am-ը փորձեց ճշտել վարչապետի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանից, որը մեզ փոխանցեց․

«Սույն թվականի փետրվարի 2-ին Youtube-ում տեղադրվել է Զարուհի Փոստանջյանի հարցազրույցը, որը տիկին Փոստանջյանը տվել է «Հայելի» ակումբում: Տեսանյութը բավականին երկար է, և ընթացքում շոշափվում են Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական բնույթի և այլ հարցեր: Այնուամենայնիվ, խոսքի ազատության սահմաններն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է գործել մարդու պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը: Դատական հայցն ուղղված է այդ իրավունքի պաշտպանության ապահովմանը»։

Հարցին, թե Զարուհի Փոստանջյանի ո՞ր հայտարարությունն է հայցվոր կողմը համարում զրպարտություն, ՀՀ վարչապետի ներկայացուցիչը պատասխանեց․ «Նշված տեսանյութի մեջ տիկին Փոստանջյանը զրպարտել է պարոն Փաշինյանին՝ պնդելով, որ իբր պարոն Փաշինյանն ու իր տիկինը ստացել են գումարներ՝ հողեր հանձնելու վերաբերյալ գործարքներ իրագործելու համար: Նման ճանաչում ունեցող քաղաքական գործիչը, ինչպես Զարուհի Փոստանջյանն է, էլ ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է վերաբերվի խոսքի ազատության իր սահմանադրական իրավունքին, քանի որ նրա հնչեցրած փաստը կարող է գրավել համեմատաբար մեծ լսարանի ուշադրություն, քան եթե դա լիներ սովորական քաղաքացու կողմից: Բացի դրանից, տիկին Փոստանջյանը պնդել է, որ պարոն Փաշինյանը իբր գործակալ է, և այդ տեղեկությունը եղել է մատչելի նաև նախկին իշխանություններին, որոնք նրան բերել, մտցրել են Խորհրդարան, ինչը նույնպես, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը: Նման գործելաոճն անընդունելի է, կառուցված է մերկապարանոց արտահայտություններից և ակնհայտ խեղաթյուրում է իրականությունը՝ սա է այն ուղերձը, որ պարունակում է դատարան ներկայացված հայցադիմումը»։

Դավիթ Հունանյանը հավելեց, որ զրպարտության անընդունելի լինելն էլ ավելի շեշտադրելու համար՝ հայցվոր կողմը նաև պահանջվում է նյութական փոխհատուցում՝ 2 միլիոն դրամի չափով: Նրա խոսքով՝ չպետք է դրվի տարբերություն այն հարցում՝ ով է կանչվում պատասխանատվության՝ քաղաքական գործի՞չը, թե՞ այլ քաղաքացի, և կիրառելի են օրենքով նախատեսված բոլոր պատասխանատվության միջոցները:

«Նյութական փոխհատուցումն, ըստ օրենքի, կարող է և պետք է ծառայի միջոց՝ կաշկանդելու բոլորին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին, որոնք այս կամ այն պատճառով որոշել են հատել թույլատրելիության սահմաններն ու առանց որևիցե հիմք ու փաստ ունենալու՝ արատավորել մարդկանց պատիվն ու արժանապատվությունը»։ Մեկնաբանություն ստանալու նպատակով՝ Factor.am-ը փորձեց կապ հաստատել Զարուհի Փոստանջյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Հավելենք՝ Զարուհի Փոստանջյանի դեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացրծ դատական հայցը ներկայացվել է մարտի 12-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

Նելլի Մելքոնյան