Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով 18 ադրբեջանցի մահացել է, 78-ը՝ վիրավորվել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Սլովակիայի պաշտոնակից Իվան Կորչոկի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ընթացքում կրկին բողոքել է, որ, իբր, հայկական կողմը չի տրամադրում ականադաշտերի քարտեզը։

Նա ասել է, որ, ընդհանուր առմամբ, Արցախի գրավյալ տարածքներում ռազմական գործողություններից հետո ականի վրա 96 ադրբեջանցի է պայթել (ներառյալ՝ զինվորականներ)։

«Ականի վրա պայթելու հետևանքով այդ տարածքներում 18 մարդ է մահացել, 78-ը ստացել է ծանր վնասվածքներ»,- ասել է Բայրամովը։

Նշենք, որ ականի վրա պայթելու վերջին դեպքը տեղի էր ունեցել երեկ։ Աղդամում 6 ադրբեջանցի էր պայթել, որոնցից 5-ը՝ նույն ընտանիքի անդամներ՝ հայրը, 3 որդիներն ու թոռը։ Պայթելու հետևանքով երկուսը մահացել են, մյուսները՝ վիրավորվել։

Հավելենք նաև, որ Ադրբեջանի իշխանությունները բավական խիստ հսկողություն են սահմանել ու տարբեր անցակետեր տեղադրել՝ բնակիչների մուտքը Արցախի գրավյալ տարածքներ թույլ չտալու համար։ Գրեթե ամեն օր ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվում տարբեր մարդկանց ձերբակալման մասին, որոնք փորձում են գնալ Արցախի գրավյալ տարածքներ։ Սա իշխանությունները բացատրում են անվտանգության նկատառումներով, քանի որ տարածքներն ականազերծված չեն։ Սակայն գլխավոր պատճառներից մեկն իրականացվող թալանն է, որը նոյեմբերի 10-ից ակտիվորեն սկսվել ու մինչ օրս  շարունակվում է։

Էմմա Չոբանյան