ՀՀ ԱՆ-ում քննարկվել է «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությունը

Լուրեր

24.04.2026 | 11:00
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24.04.2026 | 10:49
ՃՏՊ՝ Աշտարակ քաղաքում․ վարորդը հոսպիտալացվել է
24.04.2026 | 10:46
Ադրբեջանի տարածքով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
24.04.2026 | 10:37
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ՀՀ ԱԳՆ
24.04.2026 | 10:34
Թրամփը հայտնել է, որ Իսրայելն ու Լիբանանը հրադադարը երեք շաբաթով կերկարաձգեն
24.04.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.04.2026 | 10:10
ԵԱ․ Պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները
24.04.2026 | 09:58
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՈՒՂԻՂ
24.04.2026 | 09:52
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի վկայություն է, այլև ապագայի հանդեպ պատասխանատվություն՝ նման հանցագործությունները կանխելու հարցում․ ՄԻՊ
24.04.2026 | 09:35
Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 09:28
Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու և ապրելու մասին է․ Ալեն Սիմոնյան
24.04.2026 | 09:17
Չի կարելի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների համար մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 09:00
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են. ՈՒՂԻՂ
24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
Բոլորը

Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ քննարկել է վերջին շրջանում «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությունը և ստացել պարզաբանումներ, որոնք ներկայացվում են ստորև.

Մասնավորապես, ԱՀԿ-ն ուսումնասիրում է պատվաստվածների շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները: Կարևոր է նշել, որ համաձայն Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի դիրքորոշման` պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը, և պատվաստանյութը կարող է շարունակել կիրառվել մինչև հետազոտությունների ավարտը:

Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեն (GACVS) մանրակրկիտ ուսումնասիրում է «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ առկա տվյալները, որոնց վերջնական ամփոփումից հետո ԱՀԿ դիրքորոշման ցանկացած փոփոխության մասին կտեղեկացվի հանրությանը:

Միաժամանակ, COVID-19-ի դեմ պատվաստումները չեն կարող նվազեցնել այլ պատճառներով պայմանավորված մահացությունը: Նման դեպքերը կշարունակեն գրանցվել նաև պատվաստումից հետո` չունենալով պատճառահետևանքային կապ պատվաստման հետ:

2021 թվականի մարտի 12-ի դրությամբ` ամբողջ աշխարհում իրականացվել է ավելի քան 335 միլիոն դեղաչափ պատվաստում COVID-19-ի դեմ, և մինչ օրս պատվաստանյութերով պայմանավորված մահվան դեպքեր չեն գրանցվել, այն պարագայում, որ կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է առնվազն 2,6 միլիոն մահ: ԱՀԿ-ն երկրներին առաջարկում է շարունակել հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի դիտարկումը (հղում՝ https://www.who.int/director-general/speeches/detail/who-director-general-s-opening-remarks-at-the-media-briefing-on-covid-19-12-march-2021, https://www.who.int/news-room/news-updates, https://www.ema.europa.eu/en/news/covid-19-vaccine-astrazeneca-prac-investigating-cases-thromboembolic-events-vaccines-benefits):

«AstraZeneca» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենց պատվաստանյութի անվտանգության և որակի առումով չկա որևէ անհանգստացնող փաստ: Իրականացվել են լրացուցիչ բազմաթիվ հետազոտություններ եվրոպական մի շարք անկախ առողջապահական մարմինների կողմից, որոնց արդյունքում ոչ մի խնդրահարույց երևույթ չի հայտնաբերվել:

Եվրոպայում և Միացյալ Թագավորությունում պատվաստվել է ավելի քան 17 մլն անձ, որոնց առկա տվյալների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չկա թոքային զարկերակի էմբոլիայի, խորը երակների թրոմբոզի կամ թրոմբոցիտոպենիայի առաջացման ռիսկի աճ որևէ սեռային, տարիքային խմբում, կոնկրետ երկրում կամ կոնկրետ խմբաքանակում: Միաժամանակ, հաղորդված դեպքերի թիվը շատ ավելի ցածր է, քան թրոմբոզի այն հարյուրավոր դեպքերը, որոնք ակնկալվում են բնակչության ընդհանուր պոպուլյացիայում (հղում՝ https://www.astrazeneca.com/content/astraz/media-centre/press-releases/2021/update-on-the-safety-of-covid-19-vaccine-astrazeneca.html?fbclid=IwAR2GdqBWmT_hx5hBNUMienOhDNgKikfVCWVxAA9E93fR6h3QDHRqyj3YeXo):

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերն ունեն համադրելի արդյունավետություն: Ներկայումս այն գնահատվում է՝ հիմնվելով միլիոնավոր անձանց շրջանում կիրառվող պատվաստումների տվյալների վրա, ովքեր նույն ժամանակահատվածում միևնույն երկրում ստանում են տարբեր պատվաստանյութեր: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում կիրառվել է մոտ 20մլն դեղաչափ «Pfizer» ընկերության պատվաստանյութ և 20մլն դեղաչափ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ և իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ երկու պատվաստանյութի մեկ դեղաչափի արդյունավետությունը նույնն է: «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունը 70 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում անախտանիշ դեպքերի կանխարգելման առումով ավելի բարձր է, քան «Pfizer»-ինը: Շոտլանդիայում «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունն ավելի բարձր է բոլոր տարիքային խմբերում հոսպիտալացումների կանխարգելման առումով: Երկու պատվաստանյութերն էլ նվազեցնում են հոսպիտալացման և մահվան դեպքերի առաջացման ռիսկը (հղում՝ https://www.economist.com/graphic-detail/2021/03/06/new-data-show-that-leading-covid-19-vaccines-have-similarly-high-efficacy):