Բելառուսում բողոքի ակցիաների հետ կապված ավելի քան 400 քրեական գործ է հարուցվել․ DW

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

Բելառուսում, բողոքի ցույցերի կապակցությամբ, շուրջ 460 քրեական գործ է հարուցվել ավելի քան 630 մարդու նկատմամբ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Բելառուսի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։

631 անձի դեմ 468 քրեական գործ ուղարկվել է երկրի դատարաններ։ Այդ անձինք, ենթադրաբար, առնչվել են «անօրինական զանգվածային միջոցառումներին մասնակցությանը և հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողություններին»:

Գործերով ամբաստանյալները մեղադրվում են նաև հասարակական վիրավորանքի, բռնության և իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ դրանց կիրառման սպառնալիքի, այլ մարդկանց ունեցվածքը և պետական խորհրդանիշները գրություններով և խուլիգանությամբ պղծելու համար։ Նշվում է, որ ավելի քան 400 մարդ արդեն դատապարտվել է:

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ դատախազությունը իրավապահ մարմինների ուշադրությունը կենտրոնացրել է նման իրավախախտումներ կատարած քաղաքացիների արագ բացահայտման վրա, այդ թվում `օգտագործելով ավտոմատ սարքավորումներ և հատուկ ծրագրակազմ։

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալների թվում են հայտնվել նաև Գրոդնոյի 35-ամյա մի բնակիչ, որը 2020-ի աշնանը սոցիալական Օդնոկլասնիկիում և Թելեգրամում վիրավորական մեկնաբանություններ է գրել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ` նրանց պաշտոնական պարտականությունները կատարելու վրեժխնդրության համար, ինչպես նաև Մինսկից մի կին, որը հունվարին «Вконтакте» -ի իր էջում հրապարակել է հաղորդագրություններ, որոնք կոչ էին անում ահաբեկչական գործողություններ իրականացնել, սոցիալական ատելություն հրահրել։

Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններում, ըստ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մեծ առավելությամբ հաղթել է երկիրը 1994 թվականից ղեկավարող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ընտրություններից հետո հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել, բախումներում սպանվել է մի քանի մարդ, հարյուրավոր քաղաքացիներ վնասվածքներ են ստացել:

Բելառուսի ընդդիմությունը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ իշխանությունները կեղծել են արդյունքները, իսկ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել համատարած խախտումներ: