Ազգային պատկերասրահի տնօրեն է նշանակվել Մարինա Հակոբյանը
Մշակույթ
17.03.2021 | 15:37Մարինա Հակոբյանը, որը հունիսի 16-ից Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր, նշանակվել է տնօրեն:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է պատկերասրահի մամուլի քարտուղար Միլենա Քիրամիջյանը:
Նա տեղեկացրել է, որ Հակոբյանը երկար տարիներ զբաղեցրել է պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը:
Մրցույթին մասնակցել են Մարինա Հակոբյանը, գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննսիյանը և Արամ Մեհրաբյանը:
Մրցույթը հայտարարվել էր հունվարի 15-ին, բայց տեղի է ունեցել մարտի 12-ին: