Կարո Փայլանն այցելել է Անկարայի հայկական գերեզմանոց, որտեղ ապօրինի շինարարություն է

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Թուրքիայի Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի տնօրեն Թեզջան Քարաքուշ Ջանդանը և ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մամուլի ասուլիս են կազմակեպել Անկարայի Ուլուս շրջանի այն հրապարակում, որտեղ գտնվող հայկական գերեզմանոցում ապօրինի շինարարությունը շարունակվում է։ Ջանդանն ու Փայլանը փորձել են տեղում զննություն իրականացնել, բայց ոստիկաններն արգելել են նրանց մուտք գործել գերեզմանոցի տարածք. հաղորդում է ermenihaber-ը:

Ապօրինի շինարարության մասին օրեր առաջ առաջինը ահազանգած Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի տնօրենը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ համաձայն բլոր պաշտոնական աղբյուրների՝ շինհրապարակի տարածքում նախկինում հայկական գերեզմանոց և մատուռ է եղել։

Նա մտահոգություն է հայտնել այն առթիվ, որ երկրի իշխանությունները արտոնում են գերեզմանոցի տարածքում նման շինարարությունը՝ բետոնի շերտի տակ թաղելով մարդկային ոսկորները։ Ջանդանը իր ափսոսանքն է հայտնել, որ մարդիկ, ՏԻՄ մարմիններն ու երկրի իշխանությունները այդքան անխիղճ են և կարող են նման կերպ անարգել նախնիների հիշատակը։ «Մի՞թե կարծում եք, որ գերեզմանոցի վրա կառուցված խանութներում մարդիկ հանգիստ խղճով կարող են առևտուր անել։ Գերեզմանի վրա կառուցված խանութը չի կարող բարօրության աղբյուր լինել»,- ընդգծել է նա։

Իսկ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հիշեցրել է, որ նշված տարածքը Անկարայի պատմամշակութային շրջաններից է։ Այնտեղ երկարատև ժամանակ կողք կողքի ապրել ու արարել են հայերը, քրդերն ու թուրքերը։

«Մեր թիկունքում գտնվող թաղամասը նախկինում հայկական գերեզմանոց է եղել։ Այստեղ ապրող հայերը աքսորվեցին այս տարածքներից։ Նրանց կրոնի նկատմամբ հարգանք չցուցաբերվեց։ Նույնիսկ նրանց հանգուցյալների նկատմամբ հարգանք չի ցուցաբերվում։ Հանգուցյալի հանդեպ հարգանք չունեցողը ողջերի նկատմամբ էլ երբևէ հարգանք չի կարող ունենալ։ Այստեղ մահացած հայերին աղոթքներով հուղարկավորել են, նրանց գերեզմաններին գերեզմանաքարեր են կառուցել։ Այդ գերեզմանաքարերը կոտրել էին, հիմա էլ գերեզմանները ծածկում են բետոնով։ Ու՞մ խիղճը կարող է սա հանդուրժել։ Մի՞թե այս երկրում մեծամասնություն կազմող մուսուլմանների խիղճը կարող է հանդուրժել սա»,- ասել է Փայլանը։

Նա նշել է, որ որպես պատգամավոր, եկել էր ապօրինի շինարարության տարածքում դիտումներ կատարելու, բայց անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են նրա մուտքը տարածք։ Պատգամավորը ևս մեկ անգամ կոչ է արել դադարեցնել հայկական գերեզմանոցի վրա ապօրինի կառույցների շինարարությունը։