Պետք չէ խոսքի ազատությունը խառնել լկտիության և վարձու զրպարտության հետ․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
Բոլորը

«Ուզում եմ կոչ անել՝ հասկանանք, թե ինչ տարածաշրջանում և ինչ ժամանակահատվածում ենք մենք ապրում։ Ես չեմ կարծում, որ ճիշտ է խոսքի ազատությունը շփոթել լկտիության և վարձու զրպարտության հետ»,- այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Դիմելով նիստին ներկա արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին, Սիոմյանն ասաց․ «Կոչ եմ անում կառավարության ներկայացուցչին գիտակցել իրավիճակը և հասկանալ, որ թավշյա վերաբերմունքն այլևս անընդունելի է, և երբ հարց է հնչում՝ արդյո՞ք կա վիճակագրություն, կառավարության ներկայացուցիչը չի հիշում, որ կառավարության ղեկավարը, այս դեպքում՝ Տիգրան Ավինյանը հայց է ներկայացրել և հաղթել է, իսկ կառավարության ներկայացուցիչը փորձում է ապացուցել, որ լկտիությունը խոսքի ազատություն է, զրպարտությունը խոսքի ազատություն է, և սա կարող է վերաբերել որևէ ԶԼՄ-ի։ Ո՛չ, այն ԶԼՄ-ն, որը զբաղվում է լկտիությամբ կամ զրպարտությամբ, հանցագործ է»։

«Ես համարում եմ, որ այսօր ՀՀ-ում վիրավորանքն ու զրպարտությունը նույնիսկ պետք է քրեականացնել, որովհետև դա արդեն փոխում է ՀՀ պատկերը»,- ընդգծեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: